«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Վեստ Արմենիայի» հետ արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթանակ գրանցեց։
Հանդիպման ողջ ընթացքում մեր թիմը ուներ առավելություն և կարողացավ դրանցից իրագործել 4-ը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, մեկ գնդակ էլ հեղինակեց Խոսե Էնրիկե Կարաբալյոն: Տան տերերից հեղինակության գոլով աչքի ընկավ Կրիստիան Օպարաոչան:
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 9-ին՝ տանն ընդունելով «Վանին»: