«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 25-րդ տուրում տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին անմիջական մրցակից «Լեռնային Արցախի» դարպասը:
Մեր թիմից առաջին խաղակեսում գոլերով աչքի ընկան Արմինե Խաչատրյանը և Էքսաուսի Կիզինգան, իսկ մրցակցի կազմում խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Բլեուն:
Երկրորդ խաղակեսում մեր աղջիկները ունեին բազմաթիվ պահեր, սակայն միայն մեկը հաջողվեց արդյունավետ ավարտել. Կարինե Մկրտչյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և հայտնվեց մրցակցի դարպասում:
Արմեն Բարեղամյանի թիմը մայիսի 9-ին «Արարատ-Արմենիային» հաղթելու դեպքում վաղաժամ կդառնա Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի չեմպիոն: