Ալեքսեյ Յերյոմենկոյի մամուլի ասուլիսը՝ Փյունիկ — Գանձասար-Կապան խաղից հետո

  • in

IMG_2686

«Փյունիկ» — «Գանձասար-Կապան» խաղից հետո «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն պատասխանել է լրագրողների հարցերին

«Շատ ուրախ եմ արդյունքի համար: Այն շատ կարևոր էր ինձ համար: Անչափ ուրախ եմ, որ տղաները լիովին նվիրվել էին և կատարել այն առաջադրանքները, որոնց ուղղությամբ մենք աշխատել էինք այս վերջին երկու օրերին:

Շատ աշխատելու տեղ կա, բայց հետագա առաջընթացի համար լավ հիմք ունենք: Թիմը հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու համար 9-10 օր ունի:

Կարծում եմ` թիմն այլ տեսք կունենա: Խաղից խաղ կավելացնենք: Շնորհակալ եմ նրանց` նվիրված աշխատանքի համար։ Այժմ  տղաները ինձ հետ են ծանոթանում, ես՝ նրանց։

Սա «Փյունիկի» վերջնական կազմը չէ: Որոշ դիրքերում փորձառու ֆուտբոլիստներ են պետք: Մինչ տրանսֆերային պատուհանի փակումը նոր ձեռքբերումներ կլինեն»,- ասաց Յերյոմենկոն:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni