Անդրադարձ Փյունիկ-Արարատ խաղին

  • in

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում մրցեց «Արարատի» հետ: Նախորդ տուրում «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո, «Արարատի» դեմ խաղում նպատակ կար հաղթանակի հասնել և 3 միավորով ավելացնել միավորների պաշարը, բայց դա չստացվեց։

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:
13. Վալերի Ոսկոնյան — 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 4. Արամ Շախնազարյան 5. Արմեն Մանուչարյան — 19. Կառլեն Մկրտչյան, 14. Արթուր Նադիրյան, — 18. Ալիկ Առաքելյան, 10. Էրիկ Վարդանյան, 16. Ռոբերտ Հակոբյան, — 20. Դրիսա Դիարասուբա:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ
1’. Դրիսա Դիարասուբան 11 մետրանոց է վաստակում, որն անվրեպ է իրացնում Էրիկ Վարդանյանը։

28’. Էրիկ Վարդանյանի հարվածից հետո Արման Մելիքսեթյանը երկրորդ փորձից որսաց գնդակը։

31’. Դրիսա Դիրասուբայի հարվածից հետո «Արարատին» կրկին փրկեց Արման Մելիքսեթյանը։

34’. Կրկին Դիարասուբա և Մելիքսեթյան և կրկին հաղթող դուրս եկավ Մելիքսեթյանը։

42’. Այս անգամ էլ Մելիքսեթյանը հեռացրեց Ալիկ Առաքելյանի կատարած հեռահար հարվածը։

54’. Էրիկ Վարդանյանը գեղեցիկ անցումից հետո հարված կատարեց․ Մելիքսեթյանը կրկին իր տեղում էր։

58’. Ալիկ Առաքելյանի հարվածից հետո «Արարատին» փրկեց դարպասաձողը։

59’. Անդրանիկ Քոչարյանի՝ գլխով կատարած հարվածը շեղ ընթացավ։

68’. Գևորգ  Օհանանի՝ գլխով կատարած հարվածը նույնպես շեղ ընթացավ։

70’. Գևորգ Օհանյանի փոխանցումից հետո Սարգիս Մեթոյանը հավասարեցնում է խաղի հաշիվը։

72’. Արմեն Մանուչարյանը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։

74’. Դիարասուբայի հարվածից հետո էլ իր բարձրության վրա էր Արման Մելիքսեթյանը։

83’. Սարգիս Մեթոյանը հաշվի մեջ առաջ մղեց Արարատին»։

88’. Գեղամ Թումբարյանը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը․ 1-3:

 

Այս խաղից հետո «Փյունիկը» 32 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում կընդունի «Ալաշկերտին»:

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni