Անդրեյ Տալալաև․ Անկախ մրցակցի հզորությունից՝ պետք է բարձր պահենք հայկական ֆուտբոլի պատիվը

  • in

 

Երևանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեևը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Վարդարի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Մրցակցի մասին

«Մենք հասկանում ենք, որ խաղում ենք շատ փորձառու թիմի դեմ, որը նախորդ մրցաշրջանում խաղում էր Եվրոպա լիգայի խմբային փուլում: Նրանք հավանաբար այնքան էլ հաջող ելույթներ չունեցան, որքան կցանկանային և այդ պատճառով հրաժեշտ տվեցին մի քանի ֆուտբոլիստների: Մենք դիտել ենք «Վարդարի» ընկերական խաղերը և գիտենք, որ 3 ֆուտբոլիստ են ձեռք բերել. բրազիլացի, արգենտինացի և բուլղարացի: Հաշվի առնելով այդ թիմի ֆուտբոլիստների խաղամակարդակը, իհարկե, այն շատ հավագված և լավ թիմ է: «Վարդարի» գլխավոր մարզչի որդիները խաղում են «Ռեալում» և «Բարսելոնայում» և հաշվի առնելով թիմի խաղը, կարելի է ասել, որ այն շատ լավ անձնակազմ է՝ Եվրոպա լիգային համապատասխան»:

 

«Փյունիկի» մասին

«Դուք իհարկե հասկանում եք, որ 21 օրում հնարավոր չէ աշխարհ ստեղծել: Աստծուց 7 օր պահանջվեց դա անելու համար: Նոր մարզչական շտաբը և ֆուտբոլիստներն ամեն ինչ արել են, որպեսզի առավելագույնս պատրաստված մոտենանք այս խաղերին: Ես շատ լավ գիտեի, թե ուր եմ գալիս: Ես շատ լավ հասկանում էի, որ «Փյունիկը» Հայաստանի առաջնության նախավերջին հորիզոնականն է զբաղեցրել: Մենք եվրագավաթի մասնակցում ենք, քանի որ «Շիրակը» որակազրկվեց, ինչը ցույց է տալիս հայակական ֆուտբոլի ղեկավարության սկզբունքային մոտեցումը, որպեսզի ֆուտբոլը մաքուր լինի: Ինչ վերաբերում է իմ ֆուտբոլիստներին, ապա իհարկե, ես տեղափոխվելուց առաջ տեսել եմ, թե ովքեր են խաղում «Փյունիկում»: «Փյունիկի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների ֆուտբոլիստներ են: Կային նաև 3 լեգիոներներ, բայց հենց նախապատրաստական փուլում մենք կորցրեցինք Էրիկ Վարդանյանին: Ես ցանկանում եմ հավատալ, որ նա կվերադառնա: Էրիկ Վարդանյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է և նա, միանշանակ կուժեղացնի մեր թիմը: Ես շատ լավ ֆուտբոլիստներ ունեմ: Օրինակ, Պետրոս Ավետիսյանը և Ալիկ Առաքելյանը, ովքեր հաջորդ մրցաշրջանում նոր մակարդակի դուրս կգան: Բացի այդ մենք Կառլեն Մկրտչյանի նման ֆուտբոլիստ ունենք, ում ես գիտեմ դեռևս «Կուբանից»: Նա շատ լավ ֆուտբոլիստ է և ես հույս ունեմ, որ կօգնի մեզ հաջորրդ մրցաշրջանում: Մեզ է միացել Ռուսլան Կորյանը և եթե ռուսական Պրեմիեր լիգայից ֆուտբոլիստ է գալիս այստեղ, դա հերթական անգամ ապացուցում է ակումբի ղեկավարության մեծ ամբիցիաները: Մեզ այնպիսի ֆուտբոլիստներ են միացել, որոնց հետ ես արդեն աշխատել եմ: Ես նրանց նկատմամբ 200% վստահություն ունեմ: Ես հուսով եմ, որ նորեկներն այն ոսկե փամփուշտները կլինեն, որոնք ցույց կտան, որ մենք հենց այնպես չէ, որ մեծ պլաններ ենք կազմել: Ճիշտ է, մի փոքր շուտ է մեկնարկում Եվրոպա լիգան, ցանկալի կլիներ գոնե 2 շաբաթ էլ ժամանակ ունենայինք: Հաշվի առնելով, թե ինչպես է դասավորվում եվրագավաթները հայկական ֆուտբոլի համար, մենք վաղը պետք է անկախ մրցակցի հզորությունից պահենք հայկական ֆուտբոլի պատիվը»:

Attachment

gorv