Անդրեյ Տալալաև․ Հաղթանակն ամբողջ թիմն է ապահովել

3N8A4443Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» — «Տոբոլ» խաղից հետո, երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը պատասխանել է լրագրողների հարցերին։

 

-Միայնակ ոչինչ անել հնարավոր չէ։ Մենք աստիճանաբար թիմ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր դերն է ունենում և Ինձ դուր է գալիս, որ գնալով լրագրողները նույնպես շատանում են։

-Երկու տարբեր խաղակեսեր եղավ «Փյունիկի» կատարմամբ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Մենք ամեն ինչ վերլուծել էինք առաջին խաղից հետո։ Եվ ինչ որ առումով գիտեինք, թե մրցակցից ինչ սպասել։ Տակտիկական փոփոխություններ արեցինք և ստացվեց։ Ես ուրախ եմ, որ տղաները կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը՝ առաջին խաղակեսում «Տոբոլին» թույլ չտալով արագ հակագրոհներ անցկացնել։ Կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում մենք բավականաչափ պահեր ունեինք, որպեսզի գոլեր խփենք։

-Առաջին խաղակեսում կազմին նայելով մենք եկանք այն եզրահանգման, որ այնքան էլ հաջող կազմ չէ։ Բայց երկրորդ խաղակեսում խաղ ստեղծեցին այն ֆուտբոլիստները, ովքեր դուրս եկան փոխարինման։ Համաձա՞յն եք այդ կարծիքի հետ։

-Ոչ։ Մեր թիմում խաղ են ստեղծում բոլորը՝ բոլոր աշխատակիցները։ Ոչ մի ֆուտբոլիստ կամ մարզիչ միայնակ ոչինչ չի կարող անել։ Այո, երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ խաղ ցուցադրեցինք։ Այո, փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ խաղացին, բայց արդյունքը թիմը ապահովեց։

-Առաջին խաղակեսում, սակայն այնքան էլ հաջող չխաղաց թիմը։

-Դուք ուզում եք, որ 1 ամսում թելադրենք։ «Տոբոլը» կազմավորված թիմ է։ Առայժմ հնարավոր չէ, միանգամից մեծ քայլ կատարել ։Մենք ամեն ինչ աստիճանաբար ենք անում։

-Ժամանակն է մտածելու հաջորդ փուլի մասին։ Ո՞ր թիմի դեմ կցանականյիք խաղալ։

-Ընդհանրապես սկսում է Հայաստանի առաջնությունը։ Մենք խաղալու ենք Գանձասարի դեմ և մտածում ենք միայն այդ խաղի մասին։

-Ակումբը տրանսֆեր կանի՞։

-Ես կցանկանայի համալրումներ անել։ Ալաշկերտից և Արցախից կան ֆուտբոլիստներ, որոնց կցանկանայի «Փյունիկում» տեսնել։ Կա նաև ռուս եզրային պաշտպան՝ Սերգեյ Կոլիչևը, որի հետ ես աշխատելու փորձ ունեմ։ Գին-որակ համադրությամբ նա իդեալական տարբերակ է։ Ինձ ձախլիկ ֆուտբոլիստ է պետք և նա կարող է լինել այդ ֆուտբոլիստը։

-Ի՞նչ կավելացնեիք ձեր թիմում։

-Շատ բան։  Մենք առայժմ գոլ չենք խփել ստանդարտից, բայց այսօր լավ խաղարկում եղավ։ Մենք 3 նպատակ ունենք

  1. Արդյունք
  2. Ֆուտբոլիստների որակների բարելավում
  3. Երկրպագուներին մարզադաշտ բերել։

-Հայաստանի առաջնության մեկնարկը կարող է խանգարել թիմին եվրագավաթներում։

-Մենք հավաքված թիմ ենք և շարունակում ենք մնալ այդպիսին։ Մենք բավականաչափ ֆուտբոլիստներ ունենք և նրանք բոլորն էլ կխաղան։ Ես իմ ֆուտբոլիստներին ասել եմ, ոչր խաղը տոն է։

-Պետրոս Ավետիսյանի կարմիր քարտի մասին ի՞նչ կասեք։

-Ֆուտբոլիստներ կան, որոնց թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է։ Պետրոսի պարագայում հենց այդպիսի իրավիճակ է։ Նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ կխաղա ևեթե այդ ֆուտբոլիստն ավելի լավ խաղա, հաստատ հենց այնպես իր տեղը չի զիջի Պետրոսին։ Բայց նրա մասին կարող եմ ասել, որ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։

-Ի՞նչ ասացիք տղաներին խաղադաշտում։

-Դա ավանդույթ է մեր թիմում։ Նպատակն այն է, որ մենք ամեն ինչ միասին ենք անում։ Ես ասացի, որ սա ընդամենը 1 քայլ է և մենք պետք է այդ ճանապարհով որքան հնարավոր է երկար գնանք։

gorv