Անդրեյ Տալալաև․ Մեզ ոչ մի մրցակից չի վախեցնում

asulisԵրևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը և կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի «Մաքքաբիի» դեմ խաղից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին։

 

-Դուք զննել եք «Մաքքաբիին»։ Ի՞նչ կասեք մրցակցի մասին։

-Իսկ ո՞վ ասաց, որ զննել ենք։ Մենք մեր խաղին ենք ուշադրություն դարձնում։

-Պետրոս, ի՞նչ կասես նախորդ խաղում ստացածդ կարմիր քարտի մասին։

-Ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել առաջիկա խաղին։ Երևի էմոցինաներն էին պատճառը, որ կարմիր քարտ ստացա։ Այն կարիերայիս առաջին կարմիր քարտն էր։ Բայց մենք արդեն երրրոդ փուլում ենք և պատրոտվում ենք առաջիկա խաղերին։ Թիմում լավ մթնոլորտ է։ Գիտենք, որ ծանր հանդիպում է սպասվելու, բայց հաղթանակը իրատեսկան է։ Թիմն անմնացորդ նվիրումով է դուրս գալու խաղադաշտ։

Պետրոս, գնահատիր նոր մարզչի հետ աշխատանքը։ Ի՞նչ նորություն բերեց պարոն Տալալաևը։

-Բոլոր մարզիչներն էլ տարբերվում են։ Եկել է նոր մարզիչ է և իր հետ բերել է նորություն։ Մեր նոր մարզչի հետ մեծ աշխատանք ենք կատարել։ Հավաք ենք անցկացրել Մինսկում։ Արդյունքը տեսնում եք։ Մենք երրորդ փուլում ենք և կփորձենք հաղթել նաև այս փուլում։

-Պարոն Տալալաև, ի՞նչ կասեք մրցակցի մասին։

-Մեզ ամեն փուլում ավելի ուժեղ մրցակից է բաժին հասնում։ Առաջին փուլում մեզ բաժին հասավ «Վարդարը», որը ունի անհատապես լավ զարգացած ֆուտբոլիստներ, սակայն թիմային խաղը նրանց մոտ կաղում էր։ «Տոբոլի» մոտ հակառակն էր։ Իսկ «Մաքքաբիում» կան անհատապես լավ զարգացած ֆուտբոլիստներ և թիմային խաղ։ Նրանք նաև մեծ փորձ ունեն եվրագավաթներում։ Բյուջեի մասին չխոսեմ։ Առավելություններից կարող եմ նշել նաև մարզչին։ Մենք ծանոթ չենք, բայց ընդհանուր ընկերներ ունենք։ Նա իր նախորդ թիմերի հետ հասել է մեծ հաջողությունների և հիմա էլ նույնը անում է «Մաքքաբիի» հետ։ Մենք հարգում ենք մրցակցին։ Ինչպես Պետրոսն ասաց՝ մենք ոչ ոքից չենք վախենում։

-Էրիկ Վարդանյանի մասին ի՞նչ կասեք։ Նա վերադարձե՞լ է։

-Այո, վերադարձել է։ Վերադարձել են նաև 2004 թ. ֆուտբոլիստները։

-Սերգեյ Կոլիչևը հայտավորվե՞լ է առաջիկա խաղին։

-Այո, նա կա հայտացուցակում։ Ես ցանկանում էի նա «Փյունիկ-2»-ում խաղար, բայց փաստաթղթային խնդիրներ կար։ Շուտով կծանոթանաք նրա հետ

gorv