Անդրեյ Տալալաև.Մենք պարտավոր էինք գոլ խփել

3N8A6056«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Եվրոպա լիգայի որակավորան երրորդ փուլի «Մաքքաբիի» դեմ խաղից հետո (0-0) պատասխանեց լրագրողների հարցերին։

 

-Թիմը խնդրի կեսը լուծեց, բայց արդյո՞ք սխալ չեք համարում, որ բաց թողեց Բալդեին և գո՞հ եք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից։

-Պետք է սպասել մի փոքր։ Եթե կարծում եք, որ պետք է միանգամից հաղթենք եվրագավաթների խմբային փուլերին մասնակցած թիմերի, ապա սխալ պատկերացում ունեք։ Ես այդքան էլ գոհ չեմ փոխարինման մտած ֆուտբոլիստներից, քանի որ այլ բան էի ուզում։ Կան լավատեսներ և վատատեսներ։ Ես լավ տեղեկացված իրատես եմ։ Ես չեմ ափսոսում, որ բաց թողեցինք Բալդեին։ Իմ կարծիքով նա արագ և մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է։ Նա ձախ պաշտպան է, բայց նրա զարգացմանը սպասելով մեր մազերը կարող է սպիտակել։ Կարող ենք նաև նրան առջևի գծում օգտագործել, բայց առջևի գծում նույնպես մեծ մրցակցություն կա։ Ես ափսոսում եմ միայն, որ բաց թողեցինք մեր գոլհային պահերը, որոնք շատ էին։

 

-Վերջին 20 րոպեին գնդակը պաշտպանություւնից պարզապես հեռացվում էր։ Նույնիսկ այն պարագայում, երբ գրոհ սկսելու հնարավորություն կար։ Դու՞ք էիք նման հրահանգ տվել։

-Այո, ես ասել եմ, որ հարվածեն այնտեղ, որտեղ հասցնեն։ Գո՞հ եք իմ պատասխանից։

 

-Օգոստոսի 12-ին «Ալաշկերտ» — «Փյունիկ» խաղն է։ Չարժե՞ դիմել ՀՖՖ, խաղը հետաձգելու համար։

-Ես, եթե անկեղծ շատ եմ ուզում մասնակցել Հայաստանի առաջնությանը։ Թողեք գոնե օգոստոսի 12-ին խաղանք։ Ես շատ եմ ցանկանում ծանոթանալ այդ առաջնությանը։ Կազմում 5 ֆուտբոլիստ կփոխենք, որպեսզի հիմնական կազմի ֆուտբոլիստները հանգստանան։ Մանուչարյանը և Կառլենը վերականգնվել են և վերադարձել է Էրիկ Վարդանյանը։ Եթե նրանք խաղան, ապա հեշտ կլինի։

 

-Ինչպե՞ս կգնահատեք Ռումյան Հովսեփյանի խաղը և ինչպե՞ս եք ընտրում թիմի ավագին։

-Ավագ է դառնում այն ֆուտբոլիստը, ով ինձ ավելի է դուր գալիս։ Սա, իհարկե կատակ է։ Ավագ է լինում այն մարդը, ով խաղադաշտում օգնում է մեզ։ Հովսեփյանին ավագի թևկապ պետք չէ թիմին առաջ տանելու համար։ Ավագ է լինում այն ֆուտբոլիստը ով հասկանում է մարզչի հրահանգները և թիմին առաջ է տանում։

 

-Գո՞հ եք հաշվից և Իսրայելի խոնավ օդը ի՞նչ ազդեցություն կունենա խաղի վրա։

-Ես եղել եմ Իսրայելում և նույնիսկ պարտվել եմ այնտեղ։ Ես գոհ չեմ հաշվից։ Պետք էր գոնե 1 գոլ խփել։

 

-«Փյունիկը» լավ սկսեց, բայց դա 15 րոպե տևեց։ Արդյո՞ք ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակն էր պատճառը, որ չկարողացան շարունակել նույն ոճով։

-Ինձ հետաքրքիր է, թե ինչ պատասխան եք ցանկանում լսել։ Իհարկե, մենք ցանկանում ենք ակտիվ խաղալ։ Մենք ԵԼ-ի 5 խաղ ենք խաղացել անընդմեջ։ Մեր ֆուտբոլիստները դեռ բուժվում են և վերականգնվում։ Եթե ասեմ, որ  ապագայում մենք ավելի լավ կխաղանք, այդ պատասխանը ձեզ կգոհացնի՞։

 

-Կադիոն հեռանալու՞ է։

-115%։

 

-Փոխարինո՞ղ ում եք տեսնում։ Քարտաշյանի՞ն։

-Քարտաշյանից է կախված։ Մենք այլ կենտրոնական պաշտպաններ էլ ունենք։ Այս դիմակայության արդյունքից շատ բանէ կախված։ Այս թիմում այնպիսի ֆուտբոլիստներ պետք է լինեն, որոնք ձգտում են առաջընթաց գևանցել։ Ես ցանկանում էի, որ Կադիոն մնար։

 

-Մենք տեսնում ենք, որ հայ ֆուտբոլիստները, ովքեր մինչև այդ էլ հանդես էին գալիս Փյունիկում, բայց ռուսների հետ նախկինում ծանոթ չենք եղել։ Ի՞նչ կասեք նրանց խաղի մասին։

-Ինձ համար բոլոր ֆուտբոլիստներն էլ նույնն են։ Ես կարծում եմ, որ այս թիմում այնպիսի ֆուտբոլիստներ են հավաքված, որոնք կարող են առաջընթաց գրանցել։ Ինձ այսօր շատ ֆոիւտբոլիստներ ուրախացրեցին։ Սերոբ Գրիգորյանը, Ռումյան Հովսեփյանը։ Իսկ Ալիկ Առաքելյանին ես պետք է սովորեցնեմ մի փոքր թույլ հարվաշի, որպեսզի կարողանա գոլ խփել։

gorv