Անդրեյ Տալալև․ Միջին որակի հանդիպում անցկացրինք, սակայն Սկոպյեում ցույց կտանք, որ ֆուտբոլ խաղալ գիտենք

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» — «Վարդար» հանդիպման ավարտից հետո երևանյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչը Անդրեյ Տալալաևը պատասխանեց լրագրողների հարցերին։

 

 

Հանդիպման մասին

Կարող եմ ասել, որ մենք շատ մեծ քայլ չենք արել։ Դժգոհ եմ խաղից։ Մենք երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Չկարողացանք թիմի ավագին օգտագործել նրա՝ որակազրկման պատճառով։ Շատ հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք իրականացնել։ Երկրորդ կեսում ևս կարող էինք հաջողության հասնել։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները այնպես չմտան խաղի մեջ, ինչպես պլանավորել էինք։ Սկոպյեում ցույց կտանք, որ խաղալ գիտենք։ Մենք մի փորք այլ էինք ծրագրել երկրորդ կեսը։ 21 օր էինք մարզվել։ Խաղացողներ ունեինք, որ 8 օր առաջ միացան թիմին։ Մրցակիցը ավելի խաղակցված թիմ ունի։  Ձախլիկ ֆուտբոլիստների կարիք ունենք։ Ռոբերտ Հակոբյանին դաշտ դուրս բերեցինք, բայց դա չօգնեց։Դեռ պատրաստ չէինք մեծ ճնշում գործադրելու։

 

«Փյունիկ»-ի հայ ֆուտբոլիստների և նորեկների մասին

Մեզ  համար ֆուտբոլիստները չունեն անձնագիր, տարիք, ազգություն։ Մենք խնդիր ունենք հայ ֆուտբոլիստներին բարձրացնել նոր մակարդակ։ Հայ ֆուտբոլիստներ կլինեն այնքան, որքան պետք կգա հաղթանակի համար։ Ես չեմ բաժանում ֆուտբոլիստներին հայերի ու ոչ հայերի։ Կրկնում եմ՝ մեր  խաղացողները, ովքեր հավաքականներում են հանդես գալիս, մեկ քայլ առաջ պետք է անեն մեր օգնությամբ։ Պետրոս Ավետիսյանը շատ լավ խաղ ցուցադրեց։ Մենք բոլորով հաղթում ենք, բոլորով պարտվում։ Անկախ ազգությունից, ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայկական ֆուտբոլին ևս մեկ «եվրոպական» հաղթանակ բերենք։  Եկեք բոլորս միասին օգնենք իրար։ Կարևոր գործերը 21 օրում չեն արվում, մենք Աստված չենք, որը 7 օրում նոր աշխարհ արարեց։

 

Արթուր Քարտաշյանի, Էրիկ Վարդանյանի և Գոռ Մանուկյան մասին

Երբ պատրաստվում էի այստեղ գալ, մտածում էի, որ Վարդանյանը, Մանուչարյանը և Քարտաշյանը մեր հիմնական խաղացողներն են լինելու։ Մանուչարյանը կորցրեց 40 օր վնասվածքի պատճառով։ Վիրահատվել է։ Վարդանյանը իսպանական ակումբ է գնացել փորձաշրջանի։ Քարտաշյանը նույնպես վնասվածք ունի։

 

Թիմը կրկին համալրելու մասին

 

Նոր ձեռքբերումների մասին դեռ չէինք մտածել, բայց այսօրվա խաղը ցույց տվեց, որ միգուցե մեկ խաղացողի կարիք ունենանք, բայց դա կախված է Մանուչարյանի կազդուրվելուց և Վարդանյանի վերադարձից։  Կարծում եմ՝ հիմա էլ լավ թիմ ունենք։

 

«Բանանց»-ում մարզվելու մասին

 

«Բանանց»-ում ենք մարզվում քանի, որ այնտեղ պայմանները շատ ավելի լավն են։

Attachment

37113450_2077661638941953_20467829857845248_n

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni