Առաջադրանքը կատարված է. «Փյունիկը» հաղթեց «Տոբոլին» և դուրս եկավ 3-րդ փուլ

3N8A4220 Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխանում խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Կոստանայի «Տոբոլին»։ Կոստանայում մեր թիմը պարտվել էր 1-2 հաշվով և պատասխան խաղում անհրաժեշտ էր ամենաքիչը 1 գոլ խփել և սեփական դարպասն անառիկ պահել։ Այս առաջադրանքն իրագործելի էր Անդրեյ Տալալաևի սաների համար և նրանք կարողացան 1-0 հաշվով հաղթանակի հասնել։ 82-րդ րոպեին խաղի միակ և հաղթական գոլը խփեց Մոհամեդ Կոնատեն։ «Փյունիկը» հաղթեց և դարձավ պատմության մեջ առաջին հայկական ակումբը, որը դուրս եկավ 3-րդ փուլ։

«Փյունիկը» կմրցի «Մակքաբի Թել-Ավիվ» — «Ռադնիչկի» զույգի հաղթողի հետ։

gorv