Արարատ — Փյունիկ՝ 1-1

  • in

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկը» «Նաիրի» մարզադաշտում մրցեց «Արարատի» հետ: Նախորդ տուրում «Գանաձասար-Կապանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Փյունիկը» նպատակ ուներ զարգացնել հաջողությունը, սակայն այս խաղում հնարավոր եղավ միայն 1 միավոր վաստակել:

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:
13. Վալերի Ոսկոնյան — 24. Բակար Բալդե, 3. Արթուր Քարտաշյան, 4. Արամ Շախնազարյան, 5. Արմեն Մանուչարյան — 19. Կառլեն Մկրտչյան, 30. Վահագն Հայրապետյան — 18. Ալիկ Առաքելյան, 10. Էրիկ Վարդանյան, 15. Մարատ Բուրաև — 20. Դրիսա Դիարասուբա:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ
2’. Մարատ Բուրաևը Դրիսա Դիարասուբայի կատարած փոխանցումից հետո արագ գոլ խփեց։

18’. Ալիկ Առաքելյանի հարվածից հետո «Արարատին» փրկեց դարպասաձողը, իսկ վրա հասած Դրիսա Դիարասուբան բարձր հարվածեց։

32’. Անդրանիկ Քոչարյանը հարված կատարեց, սակայն այն բարձր ընթացավ։

33’. Բակար Բալդեի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Դիարասուբան վրիպեց նպաստավոր դիրքից։

36’. Էրիկ Վարդանյանը հարված կատարեց, սակայն բարձր ընթացավ։

42’. Օրբելի Համբարձումյանը ձախ ոտքով հարված կատարեց, սակայն Ոսկոնյանն իր տեղում էր։

46’. Գևորգ Օհանյանը ներխուժեց «Փյունիկի» տուգանային հրապարակ և գրավեց Վալերի Ոսկոնյանի պաշտպանած դարպասը։

91’. Ռոբերտ  Մինասյանը կարող էր հաղթանակ պարգևել իր թիմին այս խաղում, սակայն նրա հարվածը շեղ ընթացավ։

Այս խաղից հետո «Փյունիկը» 28 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում «Փյունիկը» կրկին «Նաիրի» մարզադաշտում կհյուրընկալվի «Ալաշկերտին»:
Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը

Խաղի մասին՝
«Ոչ մի այլ խաղում այսքան գոլային պահեր չէինք ստեղծել։ Առաջին խաղակեսում կարող էինք 3-4 գոլ խփել, սակայն չստացվեց իրացնել մեր պահերը։ Գոլից հետո հետ քաշվեցինք, չնայած, որ նման մարտավարություն չէինք ընտրել։ Երկրորդ խաղակեսը բարձր պրեսինգով սկսեցինք, գնդակին տիրեցինք և վերահսկում էինք խաղը։ Ունեցանք նաև գոլային պահեր, որոնք չկարողացանք իրացնել։ Արդյունքում ոչ-ոքի, որը չի կարող գոհացնել մեզ»:
Ընդմիջմանը կատարած փոխարինումների մասին՝

«Դա տակտիկական քայլ էր։ Փոխարինումներն ավելի լավ պրեսինգ անելու համար էր։ Չնայած, Մարատը լավ խաղաց, առաջին խաղակեսում նա մի քանի հարված ստացավ և դա էլ էր փոխարինման պատճառ։ Ինչ վերաբերում է Բալդեի փոխարինմանը, ապա դա ավելի լավ պրեսինգ իրականացելու համար էր»:

Գոլային պահերն իրացնելու մասին՝

«Ժամանակի ընթացքում դա էլ կստացվի»։

 

Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին՝

«Մեր առանցքային 3-4 ֆուտբոլիստներ դեռ բուժվում են։ Տա Աստված, որ շուտ վերադառնան թիմ»:

Էրիկ Վարդանյանի մասին՝

«Նա լավ է խաղում։ Այսօր մի քանի գոլային պահեր ունեցավ և մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Նա օրեցօր ավելի է ուժեղանում»:

 

gorv