Արմեն Գյուլբուդաղյանցի հետղայա մամուլի ասուլիսը

  • in

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին տուրի «Բանանց» – «Փյունիկ» (2:2) հանդիպման հետխաղյա ասուլիսին պատասխանեց լրագրողների հարցերին: -Շատ շոգ եղանակն էր, ու մեր համար շատ դժվար էր, բայց խաղը հաջող սկսվեց ՝ գոլ խփեցինք: Երկրորդ խաղակեսն էլ լավ սկսեցինք:Հետո մեր արագ ֆուտբոլիստները հոգնեցին: Մեր տղաները շատ լավ էին աշխատում՝ հատկապես Ալիկ Առաքելյանը: Հետո խաղադաշտ մցրեցինք պաշտոպանողական ոճի ֆուտբոլիստների, որպեսզի պահեինք հաշիվը, բայց չստացվեց: «Բանանցի» կազմում էլ կային շատ արագ ֆուտբոլիստներ: Խաղից առաջ Պետրոս Ավետսիյանն ու Էրիկ Վարդանյանը վնասվածք ստացան: Լևոն Հայրապետյանին էլ մինչև վերջ սպասում էինք, որ կկարողանա մասնակցել խաղին, բայց չստացվեց: Մի քանի ֆուտբոլիստներ փորձաշրձան էին անցնում մեր թիմում: Նրանցից մեկը բրազիլացի էր: Պետրոս Ավտեսյանը հրավեր ուներ արտասահմանյան ակումբից, բայց քանի որ չգնաց, մենք լեգեոներին հետ ուղարկեցինք: Պետրոսը շատ լավ ֆուտբոլիստ է: Ես հավատում եմ, որ նա շուտով կհամալրի մեր ազգային հավաքականի շարքերը: Ունենք բրազիլացի նոր լեգեոներ, ով նոր է ժամանալ Հայաստան: Մեզ դեռ նոր համալրումներ պետք են: Շուտով մենք պայմանագիր կկնքնենք Կառլեն Մկռտչյանի հետ: Նա և Լևոն Հայրապետյանը կօգնեն երիտսասրդներին աճել, կլինեն նաև այլ լեգեոներներ: Կառլեն Մկրտչյանը Գերմանիայում բուժզննում է անցել ու կան, բոլոր փաստաթղթերը, որ նա պատրաստ է: Կառլենը մարտիկ է ու շատ է պետք մեր հավաքականին:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni