Արմեն Գյուլբուդաղյանցի մեկնաբանությունները Փյունիկ — Արարատ խաղի մասին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրիIMG_8817 Փյունիկ — Արարատ (4:0) խաղից հետո Փյունիկի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Առաջին խաղակեսում ստացվում էր թե´ պրեսինգը, և թե կոմբինացիոն խաղը: Կարողացանք նաև գոլային պահեր ստեղծել և գոլեր խփել: Բայց երկրորդ խաղակեսում կարգապահությունն անհետացավ, ֆուտբոլիստների կողմից անհատական խաղի չարաշահում նկատվեց և հենց դրա համար երկրորդ խաղակեսն այնքան էլ հաջող չստացվեց: Կաշխատենք շտկել թերությունները»:

«Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանին, ապա նա արդեն վիրահատվել է: Նա մեր թիմի և Հայաստանի հավաքականի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է և տա Աստված, որ շուտ վերադառնա: Եթե չեմ սխալվում, ապա խաչաձև կապանների վնասվածքից ապաքինումը տևում է 6 ամիս»:

Ձմռանը պետք է թիմը համալրենք 2-3 ֆուտբոլիստներով, որպեսզի ավելի մրցունակ դառնանք: Դրանք կլինեն և տեղացի ֆուտբոլիստներ և լեգիոներներ» — ասաց Գյուլբուդաղյանցը:

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni