Բանանց — Փյունիկ (1:1)

IMG_9578

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվել էր «Բանանցին»: Այս խաղով մեկնարկում էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ շրջանը, իսկ «Փյունիկին» այսօրվա խաղում հաղթանակն օդի և ջրի նման էր անհրաժեշտ:

Ալեքսեյ Յերյոմենկոն այս խաղի համար ընտրել էր հետևյալ մեկնարկային կազմը.

Գոռ Մանուկյան — Սերոբ Գրիգորյան, Արթուր Քարտաշյան, Դիդյե Բորիս Կադիո, Արմեն Մանուչարյան — Վահագն Հայրապետյան, Նարեկ Ասլանյան — Պետրոս Ավետիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Վարդանյան — Արթուր Միրանյան:

 

Թիմերը 4 օրվա մեջ երկրորդ անգամ էին հանդիպում և ի տարբերություն գավաթի խաղարկության շրջանակներում կայացած խաղի, այս խաղում «Փյունիկի» ֆուտբոլիստներին հաջողվեց ավելի արժանի խաղ ցուցադրել:

«Փյունիկի» մեկնարկային կազմ էին վերադարձել հիմնական կազմի 2 պաշտպաններ` Արթուր Քարտաշյանը և Դիդյե Բորիս Կադիոն, ովքեր որակազրկման պատճառով բաց թողեցին գավաթային մրցավեճը: Թիմի հայտացուցակ էր վերադարձել նաև Լևոն Հայրապետյանը, ով երկար ժամանակ էր բաց թողել վնասվածքի պատճառով: Այս խաղում Ալեքսեյ Յերյոմենկոյի սաները կարող էին վերջապես կոտրել սառույցը և 3 միավոր վաստակել, սակայն ինչ որ բան շարունակում է չբավարարել «Փյունիկին», ովքեր այսօրվա խաղում բավարարվեցին միայն 1 միավորով: Պետք է նաև նշել, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները հատուկ շապիկներով էին դուրս եկել խաղադաշտ, որոնց վրա գրված էր «Շուտ առողջացիր Ռոբ»: Այդ կերպ, փյունիկցիներն իրենց աջակցությունը հայտնեցին իրենց թիմակից Ռոբերտ Հակոբյանին, ով «Բանանցի» դեմ կայացած գավաթային մրցավեճում դնչի կոտրվածք է ստացել:

 

Իսկ հիմա համառոտ անդրադառնանք հանդիպման վտանգավոր պահերին.

5 — Պետրոս Ավետիսյանն անկյունայինից բարձրից փոխանցում կատարեց դեպի «Բանանցի» տուգանային հրապարակ, իսկ այնտեղ Էրիկ Վարդանյանը կարողացավ գլխով հարված կատարել, որը սակայն հեռացրեց Արամ Հայրապետյանը:

29 — Վահագն Այվազյանը տուգանայինից հարված կատարեց դեպի «Փյունիկի» դարպասը, սակայն այն շեղ ընթացավ, իսկ Գոռ Մանուկյանը վերահսկում էր իրավիճակը:

35 — Էրիկ Վարդանյանը գրեթե նույն հեռավորությունից, ինչ 6 րոպե առաջ Վահագն Այվազյանը, հարված կատարեց, սակայն ինչպես Այվազյանի հարվածի դեպքում, Վարդանյանի հարվածը նույնպես մի փոքր շեղ ընթացավ:

44 — «Փյունիկը» դարպասաից բավականին հեռու տարածության վրա ստացավ տուգանային հարվածի իրավունք, իսկ այն իրացրեց Դիդիե Բորիս Կադիոն, ում հուժկու հարվածից հետո Արամ Հայրապետյանը կրծքով հեռացրեց գնդակը:

46 — Սիբո Կվասին Վահագն Այվազյանի փոխանցումից հետո հարված կատարեց, բայց այն շեղ ստացվեց:

51 — Էրիկ Վարդանյանի փոխանցումը եզրափակում է Արթուր Քարտաշյանը, ում հարվածի ճանապարհին կանգնում են մրցակցի պաշտպանները:

62 — Նենադ Ինյացը «Փյունիկի» տուգանային հրապարակում ստացավ գնդակը և հարված կատարեց, սակայն Դիդյե Բորիս Կադիոն թույլ չտվեց, որպեսզի այն ընթանա դեպի դարպասը:

67 — Պետրոս Ավետիսյանը ստանալով փոխանցում Արթուր Միրանյանից, 1 շարժումով ձեռնունայն թողեց Մատվեյ Գույգանովին և ձախ ոտքով կատարած հարվածով գրավեց «Բանանցի» դարպասը:

69 — Ալեքսանդր Ջոկովիչը դուրս եկավ հարվածային դիրք, սակայն հարվածի պահին անձնուրաց գործեց Դավիթ Տերտերյանը և Ջոկովիչի հարվածը շեղ ընթացավ:

72 — Ռումյան Հովսեփյանը «Փյունիկի» տուգանային հրապարակում ստացավ գնդակը և խառնաշփոթ իրավիճակում գրավեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը:

74 — Նարեկ Ասլայանի հեռահար հարվածը մի փոքր բարձր ընթացավ:

77 — Հակոբ Հակոբյանի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Նորայր Գյոզալյանը չկարողացավ դիպուկ հարված կատարել:

79 — Էրիկ Վարդանյանի գլխով հարվածից հետո Արամ Հայրապետյանը որսաց գնդակը:

80 — Վալմերսոն Գարսիա Պրայայի փոխանցումից հետո Ղուկաս Պողոսյանը հարվածեց, բայց հարվածը բարձր ընթացավ:

83 — Տուգանայինից հարված կատարեց Վահագն Այվազյանը, սակայն Գոռ Մանուկյանն իր բարձրության վրա էր:

89 — Ռումյան Հովսեփյանի հուժկու հարվածին հիանալի արձագանքեց Գոռ Մանուկյանը և փրկեց իր թիմին:

90 — Դավիթ Տերտերյանի փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Պետրոս Ավետիսյանը, սակայն վերջինիս հարվածը թույլ ստացվեց և Արամ Հայրապետյանը տիրեց գնդակին:

91 — Պետրոս Ավետիսյանը կրկին ստանում է գնդակը «Բանանցի» տուգանային հրապարակում, սակայն նրա հարվածը բարձր ընթացավ:

 

Ալեքսեյ Յերյոմենկոն խաղից հետո ասաց հետևյալը

«Կարծում եմ, երկրպագուները հաճույք ստացան խաղից: Թիմերի ցուցադրած խաղում ինքնանվիրում կար: Եթե հաշվի առնենք, որ մի քանի օր առաջ էլ էինք խաղացել, պետք է նշել, որ 2 թիմերն էլ չէին հասցրել լիարժեք վերականգնվել, բայց տղաները բնավորություն ցույց տվեցին: Ես գոհ եմ իմ տղաներից: Հանդիպման ընթացքում 2 թիմերն էլ պահեր ունեցան: Ինչ վերաբերում է Կառլեն Մկրտչյանի բացակայությանը, ապա դա կապված է վնասվածքի հետ: Նա առաջին խաղում մեջքի խնդիր ուներ և հենց դրա համար էլ մեկնարկային կազմում չէր: Չկարողացանք այսքան կարճ ժամանակում վերականգնել նրան: Բարելավվում կա նրա մոտ, բայց ոչ այնքան, որ այսօր խաղար: Լևոն Հայրապետյանը վնասվածքից հետո վերադարձավ խաղադաշտ և տեսնենք, թե այս խաղից հետո ինչպես կզգա իրեն: Կարծում եմ, եթե ամեն ինչ լավ լինի, ապա հաջորդ խաղում նա թիմի մեկնարկային կազմում կլինի: Գոհ եմ նաև Ալիկ Առաքելյանից, ով երկար ժամանակ բաց թողնելուց հետո հայտնվեց թիմի մեկնարկային կազմում և հիմա մենք ժամանակ ունենք, որպեսզի շտկենք ամեն ինչ և «Գանձասար-Կապանի» դեմ խաղում այլ «Փյունիկ» դուրս գա խաղադաշտ»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni