Բոբան Բաբունսկի․ Գիտեինք, որ «Փյունիկ»-ը ուժեղ պաշտպանություն ունի

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» — «Վարդար» հանդիպման ավարտից հետո մակեդոնական ակումբի գլխավոր մարզիչ Բոբան Բաբունսկին պատասխանել է լրագրողների հարցերին։

 

Հանդիպման մասին

 

Մենք գիտեինք, որ դա դժվար է լինելու։Գիտեինք, որ «Փյունիկ»-ը լավ պաշտպանություն ունի։ Շնորհավորում եմ։ Մենք հույս ունենք, որ երկրորդ խաղում մենք կարող ենք հաջողության հասնել։ Հաջորդ հանդիպումը սեփական հարկի տակ է լինելու, փորձելու ավելի լավ խաղալ։ Լուծումներ ենք փնտրելու, որ մրցակցի պաշտպանությունը կոտրենք։

 

Երևանի եղանակի մասին

Մի փոքր անակնակալ էր այս եղանակը, բայց մենք պետք է ադապտացվեինք։ Խաղը դանդաղ էր ընթանում։ Հույս ունենք մյուս խաղում ավելի լավ եղանակ կլինի։

 

Տիգրան Վրադանյանի մասին

Տիգրանի վնասվածքը լուրջ չէր, շոգից հյուծվել էր, դրա համա էր դանդաղ վազում։ Մյուս խաղում ևս նրան կվստահեմ։

 

Նախորդ մրցաշրջանում հանդես եկած «Վարդար»-ի և այսօրվա «Վարդար»-ի մասին

Տարբեր է մի փոքր։ Ես չեմ կարող համեմատել։ Նախորդ տարվա «Վարդար»-ը շատ ուժեղ էր, այն պատմություն գրեց։ Մենք հիմա ևս լավ թիմ ունենք։ Հուսով ենք, մենք նույնպես պատմություն կգրենք։

 

«Փյունիկ»-ի պաշտպանության մասին

Ձեր ընկերական խաղերին ենք հետևել և հասկացել ենք, որ ձեր փոփոխությունները հատկապես պաշտպանությունում, ուժեղացրել են թիմը։ Պետք է լուծումներ գտնենք՝ հաջորդ խաղին ընդառաջ։

Attachment

36988075_2077661662275284_6234912295986659328_n (1)

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni