Գանձասար- Կապան — Փյունիկ՝ 4:3

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Փյունիկը» Գյումրու քաղաքային մարզադաշտում մրցեց «Գանձասար-Կապանի» հետ: Նախորդ տուրում «Բանանցի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, այսօր նպատակ կար «Գանձասար-Կապանի» հետ միավորների տարբերությունը հասցնել 3-ի, բայց այդ գործն այսօր անկատար մնաց:

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:
13. Վալերի Ոսկոնյան — 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 33. Դիդյեռ Բորիս Կադիո, 5. Արմեն Մանուչարյան — 19. Կառլեն Մկրտչյան, 14. Արթուր Նադիրյան, 17. Հովհաննես Պողոսյան — 18. Ալիկ Առաքելյան, 16. Ռոբերտ Հակոբյան, — 20. Դրիսա Դիարասուբա:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ
1’. Գևորգ Նռանյանի փոխանցումից հետո Գեղամ Հարությունյանը բացում է խաղի հաշիվը:

21’. Լուբամբո Մուսոնդան Բամբայի փոխանցումից հետո հաշիվը 2-0 դարձրեց:

34’. Ռոբերտ Հակոբյանի փոխանցումից հետո Դիարասուբան նպաստավոր դիրքից բարձր հարվածեց:

54’. Սերոբ Գրիգորիանի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո խաղի հաշիվը կրճատեց Ռոբերտ Մինասյանը:

57’. Ալիկ Առաքելյանը մրցակցի տուգանային հրապարակում ստացավ գնդակը և այն աջ ոտքին հարմարեցնելով հարված կատարեց. հարվածն ավարտվեց գոլով:

69’. 2 մրցակցի շրջանցելուց հետո Ալիկ Առաքելյանը հարված կատարեց, բայց Կասպարովը հեռացրեց գնդակը:

78’. Դիդյեռ Բորիս Կադիոն տուգանայինից հեռահար հարված կատարեց, բայց այն շեղ էր:

80’. Մուսոնդան՝ ստանալով գնդակը Վարդան Պողոսյանից, խաղի հաշիվը 3-2 դարձրեց:

82’. Ուբեյմար Անգուլոն հեռահար հարված կատարեց, որն ավարտվեց գոլով. 4-2:

84’. Ռոբերտ Հակոբյանը բարձրից փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ և Ալիկ Առաքելյանի եզրափակեց այդ փոխանցումը. 4-3:

Այս խաղից հետո «Փյունիկը» 32 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում կընդունի «Արարատին»:
Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը

Խաղի մասին՝
«Բոլոր առումներով շատ լավ խաղ ստացվեց: 2 թիմերն էլ մեծ պայքար մղեցին: Առաջին խաղակեսի 2-0-ից հետո մեր տղաները կարողացան 2 գոլ ետ բերել: Հետո փորձում էինք 3-րդ գոլը խփել, բայց գոլ բաց թողեցինք: Հետո գնացինք խաղը փրկելու, բայց հակագրոհի արդյունքում 4-րդ գոլը բաց թողեցինք: Հետո կարողացանք գոլ խփել, բայց ավելին անել չհաջողվեց: Տղաները պայքարեցին մինչև վերջ, ինչի համար շատ շնորհակալ եմ»:
Կառլեն Մկրտչյանի մասին՝

«Նա թեթև վնասվածք ուներ, բայց խաղն այնքան կարևոր էր, որ նա խնդրեց խաղալ և մինչև վերջ մարտընչեց»:

Հովհաննես Պողոսյանի փոխարինման մասին՝

«Նա տեխնիկապես շատ գրագետ ֆուտբոլիստ է: Պարզապես, այսօր խոտածածկը նրան թույլ չտվեց լավ փոխանցումներ կատարել: Նախորդ խաղում նա բավականին վտանգավոր փոխանցումներ կատարեց և հուսով եմ՝ հաջորդ խաղում ավելի լավ կխաղա»:2Z7A9059

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni