Կառլեն Մկրտչյանը միացավ «Փյունիկին»

bbb

Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր կնքեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ։ Ֆուտբոլիստը, վերջնական բուժում անցնելով Գերմանիայում, այժմ ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղալ թիմում։

Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» հանդես է եկել 2008-2011, 2014-2015 թթ։

2011-2013 թթ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», 2013-2014, 2015-2017 թթ՝ Մախաչկալայի «Անժիում»։

2010թ-ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

2010-ին Կառլենը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

gorv