Շիրակն ու Փյունիկը գոլազուրկ ոչ ոքի խաղացին

IMG_9222

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Շիրակին»: Այս խաղը մեծ նշանակություն ուներ «Փյունիկի» համար, քանի որ Ալեքսեյ Յերյոմենկոյի սաները պարտվել էին վերջին 5 խաղերում և այս խաղում պետք էր վերջապես կոտրել սառույցը, ինչը և նրանք արեցին:

Ալեքսեյ Յերյոմենկոն խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը.

Գոռ Մանուկյան — Ռոբերտո Հակոբյան, Արթուր Քարտաշյան, Դիդիե Բորիս Կադիո, Արմեն Մանուչարյան — Վահագն Հայրապետյան — Կառլեն Մկրտչյան — Պետրոս Ավետիսյան, Նարեկ Ասլանյան, Էրիկ Վարդանյան — Արթուր Միրանյան:

Համառոտ ներկայացնենք հանդիպման վտանգավոր պահերը

14 — Անկյունայինից Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո Դիդյե Բորիս Կադիոյի գլխով հարվածը մի փոքր շեղ ընթացավ:

21 — Նարեկ Ասլանյանի հիանալի փոխանցումից հետո Արթուր Միրանյանը մեն մենակ մնաց Անատոլի Այվազովի հետ, սակայն «Շիրակի» դարպասապահին հաջողվեց ետ մղել Միրանյանի կատարած հարվածը:

35 — Իգոր Ստանոևիչի հարվածից հետո իր բարձրության վրա էր Գոռ Մանուկյանը:

49 — Դիդիե Բորիս Կադիոն ստանում է այս խաղում իր երկրորդ դեղին քարտը և լքում խաղադաշտը:

51 — Ալեքսանդր Իլիչը միայնակ մնաց Գոռ Մանուկյանի դիմաց, սակայն շեղ հարվածեց:

63 — Տուգանայինի խաղարկումից հետո Արմեն Մանուչարյանը դարձավ գոլի հեղինակ, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:

75 — Վարդան Բակալյանի հարվածից հետո Գոռ Մանուկյանը կրկին իր բարձրության վրա էր:

83 — Էդվարդ Կպոդոյի գլխով հարվածը գեղեցիկ ցատկով հեռացրեց Գոռ Մանուկյանը, ով խաղադաշտում լավագույններից էր:

 

Հանդիպման մնացած ժամանակում չեղան իրական գոլային պահեր և խաղն ավարտվեց այն հաշվով, որով որ սկսվել էր:

«Փյունիկի» կազմում այս խաղում կարելի է առանձնացնել դարպասապահ Գոռ Մանուկյանին և եզրային պաշտպան Ռոբերտ Հակոբյանին, ովքեր խաղադաշտում տարբերվում էին իրենց խաղով:

Այս միավորը մեր թիմին առաջին հերթին պետք էր վստահության վերականգնման համար: Խաղը ոչինչ չփոխեց մրցաշարային աղյուսակում, սակայն հոգեբանական առումով այն մեծ ազդեցություն կունենա մեր թիմի ֆուտբոլիստների վրա:

Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն խաղից հետո լրագրողների հետ կիսվեց ստացած տպավորություններով և հաստատեց այն միտքը, որ այս արդյունքը կարող է բեկումնային լինել «Փյունիկի» համար:

 

«Ցավալի էր, որ գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը 10 հոգով խաղացինք: Երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին Բորիսը (Դիդիե Բորիս Կադիոն,-խմբ.) ստացավ երկրորդ դեղին քարտը: Առաջին խաղակեսում երևում էր, որ տղաները տրամադրված են և որ խաղը ստացվում է: Հասկանալի էր, որ մրցակիցը հակագրոհների մարտավարությունն է ընտրել և նրանք ցանկանում էին մեզ պատժել հակագրոհներով: Բայց մեր պաշտպանությունում ամեն ինչ կարգին էր և երբ գնդակով էինք` հարձակվում էինք: Մենք պետք է աշխատենք վերջին փոխանցումը ճիշտ կատարելու և առանց գնդակի աշխատանք կատարելու ուղղությամբ: Բայց ես շատ գոհ եմ տղաներից այն բանի համար, որ ճիշտ կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը և 10 հոգով մինչև վերջ պայքարեցին: Շատ վաղուց գոլ բաց չէինք թողել և լավ է, որ կարողացանք միավոր վաստակել «Շիրակի» դեմ խաղում: Երկրորդ լավ խաղը: Նախորդում պարտվեցինք, այս խաղում ոչ-ոքի եղավ, ուրեմն հաջորդում կլինի հաղթանակ»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni