«Փյունիկը» կրեց իր առաջին պարտությունը Բարձրագույն խմբում

  • in

017 - Copy

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»: Առաջինը խաղի հաշիվը բացեցին տան տերերը։ 15-րդ րոպեին  Արտակ Եդիգարյանը տուգանային իրացնելիս երկորդ հարվածի ժամանակ բացեց խաղի հաշիվը։ 28-րդ րոպեին սերբ ֆուտբոլիստը Ուրոշ Նենադովիչը կրկնապատկեց խաղի հաշիվը։ «Փյունիկից» Ալիկ Առաքելյանը 30-րդ րոպեին կրճատեց հաշիվը, սակայն մեկ րոպե անց Արտակ Եդիգարյանը խփեց իր երկորրդ, իսկ  40-րդ րոպեին նաև երրորդ գնդակն այս խաղում։ 58-րդ րոպեին «Ալաշկերտից» Խորեն Վերանյանը խփեց  հինգերորդ գնդակը։

«Փյունիկի» կազմում փոխարինման դուրս եկած  բրազիլացի Արաուժոն, մոտ էր գոլի հեղինակ դառնալուն։ Մի դեպքում նրա հարվածը հետ մղեց դարպասապահը, մյուսում՝ հարվածը դիպավ դարպասաձողին:

«Փյունիկը» կրեց իր առաջին պարտությունը այս մրցաշրջանում:

«Ալաշկերտ»-«Փյունիկ»` 5:1

Գոլերը`Առաքելյան (30), Եդիգարյան (15, 31, 40), Նենադովիչ (29), Վերանյան (59) —

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni