Փյունիկը հաղթեց Բանանցին 2-0 հաշվով

IMG_0506

Վերջապես վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Վերջապես մեծ ֆուտբոլը վերադարձավ հայկական մարզադաշտեր և մասնավորապես «Փյունիկ» մարզադաշտ, որտեղ այսօր Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում մրցում էին «Փյունիկը» և «Բանանցը»: Մի շարք հավաքներ անցկացնելուց հետո թիմերն այսօր իրենց առաջին պաշտոնական հանդիպումներն անցկացրին: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Փյունիկը» շարունակում է արդյունավետ ելույթները և այս խաղը նույնպես բացառություն չէր: Շատ կարևոր էր հաղթանակով մեկնարկել առաջնության 4-րդ շրջանը և «Փյունիկի» ֆուտբոլիստները կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը:

«Բանանցի» դեմ խաղում Արմեն Գյուլբուդաղյանցը հետևյալ ֆուտբոլիստներին էր դուրս բերել խաղադաշտ՝

  1. Գոռ Մանուկյան — 24. Բակար Բալդե, 3. Արթուր Քարտաշյան, 33. Դիդյե Բորիս Կադիո, 5. Արմեն Մանուչարյան — 19. Կառլեն Մկրտչյան, 15. Էրիկ Վարդանյան, 7. Պետրոս Ավետիսյան — 18. Ալիկ Առաքելյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 21. Էրիկ Պետրոսյան:

Անդրադառնանք հանդիպման վտանգավոր պահերին

2՛. Էրիկ Պետրոսյանը հեռահար հարվածով ստուգեց Արամ Հայրապետյանի զգոնությունը. «Բանանցի» դարպասապհն իր տեղում էր:

6՛. Պետրոս Ավետիսյանը հեռահար հարվածով մրցակցի դարպասը գրավելու իր առաջին փորձն արեց, սակայն հարվածը շեղ ընթացավ:

9՛. Վահագն Այվազյանի՝ տուգանայինից կատարած հարվածը հանգիստ որսաց Գոռ Մանուկյանը:

20՛. Էդվարդ Կպոդոն Վալմերսոն Գարսիա Պրայայի փոխանցումից հետո հաղթող դուրս եկավ երկրորդ հարկում, բայց նրա հարվածը բարձր ընթացավ:

27՛. Պետրոս Ավետիսյանը փոխանցում ստացավ Էրիկ Վարդանյանից, գնդակը հարմարեցրեց աջ ոտքին և հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը:

33՛. Ալիկ Առաքելյանը դուրս եկավ հարվածային դիրք, սակայն նրա հարվածը թույլ ստացվեց: Հայրապետյանը որսաց գնդակը:

35՛. Հակոբ Հակոբյանը հեռահար հարված կատարեց, որը բարձր ընթացավ:

45՛. Բակար Բալդեի՝ ձախ եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Էրիկ Պետրոսյանը, ում հարվածից հետո «Բանանցին» փրկեց դարպասաձողը:

60՛. Արամ Լոռեցյանն ինքն իրեն հարվածային դիրք դուրս բերեց և հարված կատարեց, սակայն հարվածը շեղ էր:

86՛. Ալիկ Առաքելյանի հետ պայքարում Կարեն Մելքոնյանը խախեց խաղի կանոնները, իսկ խախտումը «Բանանցի» տուգանային հրապարակում էր: 11 մետրանոց «Բանանցի» դարպասին:

87՛. Պետրոս Ավետիսյանն անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը և ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:

 

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 20 միավոր և հիմա արդեն 2 միավորով է ետ մնում «Շիրակից» և «Բանանցից»:

 

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ խաղի, թիմի ուսումնամարզական հավաքների, նորեկների և տրանսֆերային շուկայում կատարած աշխատանքի մասին:

 

Խաղի մասին՝

«Շատ լավ խաղ էր: Առաջին խաղն էր նախապատրաստական փուլից հետո: Մեր թիմը կամք, բնավորություն և մեծ կարգապահություն ցուցաբերեց: Շնորհավորում եմ մեր ակումբին: Սա կարևոր հաղթանակ էր»

 

Հավաքների մասին՝

«Մեր ղեկավարությունը բոլոր պայմանները ստեղծել էր, որպեսզի լավ պատրաստվեինք: 3 հավաք անցկացրեցինք, ունեցանք ստուգողական խաղեր: Մեր թիմին է միացել նաև իտալացի ֆիզիակական պատրաստության մարզիչ, ինչպես նաև լեգիոներներ: Ափսոս, որ լեգիոներներն ընդամենը 1 շաբաթ առաջ են միացել թիմին: Նրանց մարզավիճակը դեռ լավ չէ, բայց կփորձենք ազատ ժամանակը ճիշտ օգտագործել և բարելավվել նրանց մարզավիճակը»:

 

Բակար Բալդեի մասին՝

«Ընդհանուր առմամբ լավ խաղաց: Մի փոքր համագործակցությունը լավ չէր Ալիկ Առաքելյանի հետ, որովհետև Սերոբ Գրիգորյանը և Ալիկ Առաքելյանը աչքերը փակ էին իրար հասկանում, բայց դա էլ կլավացնենք»:

 

Տրանսֆերային շուկայում կատարած աշխատանքի մասին`

«Մարզիչները միշտ ավելին են ուզում և ես էլ կուզենայի, որ 1 կենտրոնական հարձակվողով համալրվենք, որովհետև Արթուր Միրանյանի հեռանալուց հետո միայն Էրիկ Պետրոսյանն է մնացել այդ դիրքում: Կցանկանայի, որպեսզի մրցակցություն լինի այդ դիրքում»:

gorv