Այսօր վաղ առավոտյան Փյունիկի պատվիրակությունն ուղևորվեց Կիպրոս՝ արտասահմանյան երկրորդ հավաքն անցկացնելու Այիա Նապայում:
Հավաքի ընթացում մեր թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում, մրցակիցների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք հաջորդիվ:
Արմեն Գյուլբուդաղյանցի սաները Երևան կվերադառնան փետրվարի 23-ին: