Փյունիկը պարտվեց Բանանցին ու դուրս մնաց հետագա պայքարից

IMG_5831

Հայաստանի գավաթի խաղարկության1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվել էր երևանյան մեկ այլ ակումբի` «Բանանցին»: Ստացվեց բավականին դիտարժան և գոլառատ հանդիպում, որը սակայն «Փյունիկի» ֆուտբոլիստները կհիշեն ափսոսասնքով: Կհիշեն ափսոսանքով, որովհետև ձեռքներից բաց թողեցին կիսաեզրափակչի ուղեգիրը, որը նվաճելը լրիվ իրատեսական էր: Թիմերի միջև առաջին հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ավարտվել էր 0-0 հաշվով և այս խաղում «Փյունիկին» կբավարարեր նաև արդյունավետ ոչ-ոքին, սակայն մրցակիցը, ինչպես նաև մարզական բախտն այլ կերպ էին տրամադրված այսօրվա խաղում և մեր ֆուտբոլիստները ձեռնունայն հեռացան «Բանանց» մարզադաշտից:

Ալեքսեյ Յերյոմենկոն այդ խաղի համար ընտրել էր հետևյալ կազմը.

Գոռ Մանուկյան — Սերոբ — Գրիգորյան, Արամ Շախնազարյան, Արմեն Մանուչարյան, Ռոբերտ Հակոբյան — Վահագն Հայրապետյան, Նարեկ Ասլանյան — Պետրոս Ավետիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Վարդանյան — Արթուր Միրանյան, Վիլյան Արաուժո Դոս Սանթոս:

Այս խաղը որակազրկումների պատճառով բաց թողեցին հիմնական կազմի 2 կենտրոնական պաշտպաններ` Արթուր Քարտաշյանը և Դիդիե Բորիս Կադիոն:

Համառոտ անդրադառնանք հանդիպման վտանգավոր պահերին

4— Պետրոս Ավետիսյանը ձախ եզրից մի փոքր շարժվեց դեպի կենտրոն և հարված կատարեց, որը ցավոք մի փոքր բարձր ընթացավ:

7 — Անկյունայինի խաղարկումից հետո Նենադ Ինյացը գրավեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը:

23— Եզրային նետումից հետո գնդակը հասավ Նենադ Ինյացին, ով էլ գրավեց «Փյունիկի» դարպասը:

39 — Խախտում «Բանանցի» տուգանային հրապարակում Արթուր Միրանյանի նկատմամբ և «Փյունիկը» ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը:

43 — Կրկին ստանդարտ և կրկին գոլ: 43-րդ րոպեին Ռոմյան Հովսեփյանը խփեց «Բանանցի» երրորդ գնդակը:

59 — Վիլյան Արաուժոյի հարվածի ճանապարհին կանգնեց Մատվեյ Գույգանովը:

64 — Պետրոս ԱՎետիսյանը բարձրից փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ և Արմեն Մանուչարյանը հաղթող դուրս գալով երկրորդ հարկում, գլխով հարված կատարեց, սակայն Արամ Հայրապետյանը կարողացավ փրկել իր թիմին:

76— Պետրոս Ավետիսյանի անկյունայինից կատարած փոխանցումը ոչ ոք չեզրափակեց, իսկ այն շատ վտանգավոր էր:

83 — Պետրոս Ավետիսյանի տուգանայինից կատարած բարձրից փոխանցումը եզրափակեց Արամ Շախնազարյանը, սակայն Արամ Հայրապետյանը կրկին աչալուրջ էր:

85 — Նարեկ Պետրոսյանի ձախ եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Օգնյեն Կրասիչը, ով հաշիվը դարձրեց 4-1:

89 — Վիլյան Արաուժոյի փոխանցումից հետո Պետրոս Ավետիսյանը խփում է «Փյունիկի» երկրորդ գնդակը, սակայն ուրախության ոչ մի նշույլ չկա Ալեքսեյ Յերյոմենկոյի սաների մոտ:

Ալեքսեյ Յերյոմենկոն խաղից հետո ասաց հետևյալը.

«Դուրս մնացինք գավաթի խաղարկությունից, չնայած մեր առաջադրանքը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելն էր: Մինչ այս խաղը մենք ընդամենը 1 գնդակ էինք բաց թողել ստանդարտից և դա 11 մետրանոցից էր: Այսօր 3 գոլ բաց թողեցինք ստանդարտից: Եթե այսպես պաշտպանվենք ստանդարտների ժամանակ, ապա դժվար կլինի խոսել արդյունքի մասին: Չհանձնվեցինք մինչև վերջ, խաղացինք, իսկ երկրորդ խաղակեսում կարող էինք գոլեր խփել: 2 օրից մենք կրկին պետք է հանդիպենք և մինչ այդ պետք է բուժենք վերքերն ու պատրաստվենք առաջնության խաղին: Կվերադառնան այն ֆուտբոլիստները, ովքեր բաց թողեցին այսօրվա խաղը` Դիդիե Բորիս Կադիոն և Արթուր Քարտաշյանը և մի փոքր այլ թիմ կլինի այդ խաղում: Հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելն իր ազդեցությունն ունենում է: Այն ժամանակ, երբ մենք պետք է կարգավորեինք մեր խաղը, թիմի զգալի մասը մեզ հետ չէր և 10 հոգու պակասը զգացվում էր: Հասկանալի է, որ մենք պետք է իրացնենք մեր պահերը: Թիմը բարելավում է ֆիզիկական մարզավիճակը: Ալիկ Առաքելյանն է վերադարձել և արդեն երկրորդ խաղն է դուրս է գալիս փոխարինման: Ես կարծում եմ, որ մեր անհաջող խաղի պատճառը անկայուն կազմն է, ֆուտբոլիստների ֆիզիկական տարբեր մարզավիճակները և խաղակցվածության պակասը, իսկ ամենագլխավորն այն է, որ պետք է պահեր ստեղծել և գոլեր խփել: «Ալաշկերտի» և «Շիրակի» դեմ խաղերը ցույց տվեցին, որ թիմը կարող է լավ խաղ ցուցադրել և այս խաղում ինձ չի թվում, որ մենք վատ խաղացինք: Մենք կարող ենք բավարար միավորներ վաստակել լավագույն քառյակում և նույնիսկ եռյակում հայտնվելու համար»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni