Փյունիկը պարտվեց Բանանցին

2Z7A6840

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Բանանցին»:

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:
13. Վալերի Ոսկոնյան — 2. Սերոբ Գրիգորյան, 66. Մարշալ Ջոնսոն, 33. Դիդյե Բորիս Կադիո, 5. Արմեն Մանուչարյան — 19. Կառլեն Մկրտչյան, 30. Վահագն Հայրապետյան — 18. Ալիկ Առաքելյան, 10. Էրիկ Վարդանյան, 16. Ռոբերտ Հակոբյան — 20. Դրիսա Դիարասուբա:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ
12’. Վահագն Այվազյանը տուգանայինից հարված է կատարում, սակայն այն շեղ է ընթանում։
18’. Կպոդոյի փոխանցումից հետո գնդակը դիպչում է Սերոբ Գրիգորյանին և ընթանում է դեպի «Փյունիկի» դարպասը։ Ոսկոնյանը շուտ է կողնորոշվում և որսում է գնդակը։
33′. Էրիկ Վարդանյանը հարվածեց, բայց նրա հարվածից հետո Արամ Հայրապետյանը տիրեց գնդակին։
34. Կառլեն Մկրտչյանը դուրս եկավ հարվածային դիրք և հարված կատարեց, բայց այն շեղ ընթացավ։
48. Վահագն Այվազյանի հարվածից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց «Փյունիկի» տուգանային հրապարակում։ Լեստեր Պելտիերը խախտելով խաղի կանոնները Ոսկոնյանի հետ պայքարում գրավեց «Փյունիկի» դարպասը, բայց գոլը չհաշվվեց:
51’. Էրիկ Վարդանյանը հարվածային դիրք դուրս բերեց Դրիսա Դիարասուբային, բայց Փյունիկի լեգիոների հարվածը բարձր ընթացավ։
53’. Արագ հակագրոհի արդյունքում Ռումյան Հովսեփյանը հեռահար հարվածով բացում է խաղի հաշիվը։
57’. Ալիկ Առաքելյանը հեռահար հարված է կատարում և Արամ Հայրապետյանը մատների ծայրով հեռացնում է գնդակը։
57’. Արմեն Մանուչարյանը գեղեցիկ հարվածով եզրափակեց Էրիկ Վարդանյանի` անկյունայինից կատարած փոխանցումը. հարվածը շեղ էր։
70’. Ալիկ Առաքելյանը կրկին ինքն իրեն հարվածային դիրք դուրս բերեց և հարվածեց. Հայրապետյանը կրկին փրկեց «Բանանցին»։
77’. Լեստեր Պելտիերը ստացավ գնդակը «Փյունիկի» տուգանային հրապարակում և գրավեց Վալերի Ոսկոնյանի պաշտպանած դարպասը. 2-0:

Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած 24 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Ապրիլի 7-ին կայանալիք 22-րդ տուրի խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին»: Խաղի մեկնարկը՝ 18:00:

Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը

Խաղի մասին՝
«Կադրային խանդիրներով էինք մոտեցել խաղին: Հավաքականի խաղերից հետո մեզ մոտ վնասվածքներ եղան: Մեր մի քանի առանցքային ֆուտբոլիստներ բացակայում էին: Այս խաղին էլ Արթուր Քարտաշյանը որակազրակման պատաճառով բացակայում էր, իսկ Պետրոս Ավետիսյանը՝ վնասվածքի: Ռումյան Հովսեփյանի գեղեցիկ գոլը կոտրեց խաղը»:
Կադրային խնդիրների մասին՝

«Այսօր էլ ավելացավ Բորիսը: Բայց չգիտեմ, թե որքան լուրջ է: Գոռ Մանուկյանն արդեն 1 շաբաթ է չի մարզվում, իսկ Պետրոս Ավետաիսյանը նոր է սկսել մարզումները: Մի քանի ֆուտբոլիստներ թեթև վնասվածքներով էին խաղում»:

Լևոն Հայրապետյանի մասին՝

«Լևոն Հայրապետյանը վաղուց վիրահատվել և հիմա վերակնագնողական փուլում: Դեռ 2-3 ամիս կտևի»:

Մարտավարության մասին՝

«Միայն վերջին 15 րոպեներին շտապողականության պատաճառով սկսեցինք երկար փոխանցումներով խաղալ: Առաջին խաղակեսում և երկրորդ խաղակեսի առաջին 20 րոպեներին կարճ փոխանցումներով էինք խաղում: Հայ ֆուտբոլիստները սիրում են կարճ փոխանցումներով խաղալ և նրանց որակները բավարարում են իմ ուզած ֆուտբոլը տեսնելու համար: Պարզապես, այսօր Պետրոս Ավետիսյանի բացակայութայունը շատ զգացվեց»:

 

 

gorv