Փյունիկը պարտվեց Գանձասարին

  • in

17103576_1925384457680517_7529962174678105062_nՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Գանձասար-Կապանին»: Հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ակադեմիայում: «Գանձասար-Կապանը» 2 գնդակի առավելությամբ հաղթանակ տոնեց: Հանդիպման 5-րդ րոպեին Կլաուդիո Մարինին  գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: 2-րդ գոլը գրանցվեց հանդիպման 13-րդ րոպեին: Գոլի հեղինակն էր Գեղամ Հարությունյանը:

Այժմ «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում 27 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ, 18-րդ տուր
05.03.17, Երևան, ֆուտբոլի ակադեմիա
ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ — ՓՅՈՒՆԻԿ՝  2-0
Գոլերը՝ Կլաուդիո Մարինի (5), Գեղամ Հարությունյան (13)

                                                                                                             Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջից

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni