Փյունիկը պարտվեց Շիրակին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Շիրակի» հետ: Նախորդ տուրում «Ալաշկերտի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքիից հետո, հաղթանակն այսօր մեծ նշանակություն ուներ «Փյունիկի», բայց մրցակիցն այս խաղում ավելի ուժեղ էր:

Այս խաղի համար Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ մեկնարկային կազմը:
13. Վալերի Ոսկոնյան — 24. Բակար Բալդե, 3. Արթուր Քարտաշյան, 33. Դիդյեռ Բորիս Կադիո, 5. Արմեն Մանուչարյան — 6. Նարեկ Ասլանյան, 30. Վահագն Հայրապետյան — 18. Ալիկ Առաքելյան, 16. Ռոբերտ Հակոբյան, — 20. Դրիսա Դիարասուբա, 9. Ռոբերտ Մինասյան:

Հանդիպման վտանգավոր պահերը՝ համառոտ
7’. Ստանոևիչը հարվածեց, սակայն Վալերի Ոսկոնյանն իր տեղում էր:

11’. Կրկին Ստանոևիչը հարվածեց, բայց այս անգամ արդեն Ոսկոնյանն անզոր էր փրկել «Փյունիկին»:

29’. Վահագն Հայրապետյանը հեռահար հարվածով ստուգեց Այվազովի զգոնությունը:

30’. Ալիկ Առաքելյանը նույնպես հեռահար հարված կատարեց, սակայն ինչպես Հայրապետյանի հարվածի պարագայում, այս անգամ նույնպես Այվազովը որսաց գնդակը:

35’. Մուսա Փոլ Բակայոկոն գեղեցիկ հարվածով կրկնապատկեց «Շիրակի» առավելությունը:

46’. Նարեկ Ասլանյանի հարվածից հետո «Շիրակին» փրկեց Հրայր Մկոյանը, ով գնդակը հեռացրեց ազատ դարպասից:

53’. Դրիսա Դիարասուբան հարվածեց, սակայն հարվածը բարձր ընթացավ:

57’. Նարեկ Ասլանյանի փոխանցումից հետո Հովհաննես Պողոսյանը հարված կատարեց, սակայն վերջինիս հարվածը մի փոքր բարձր ընթացավ:

63’. Ալիկ Առաքելյանի փոխանցումից հետո Հովհաննես Պողոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը. 1-2:

64’. Ժիրայր Մարգարյանը մոտ տարածությունից շեղ հարվածեց:

Այս խաղից հետո «Փյունիկը» 29 միավորով շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում կընդունի «Բանանցին»:
Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա ասուլիսը

Խաղի մասին՝
«Հերթական խաղում չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը, իսկ հակառակորդը կարողացավ անել դա: Վերջում մեծ ճնշում էինք գործադրել հակառակորդի դարպասին, ինչը, սակայն ռիսկային էր, քանի որ կարող էինք հակագրոհներ բաց թողնել: Փորձեցինք խաղը փրկել, բայց չկարողացանք»:
Բալդեի վնասվածքի մասին՝

«Նախնական տվյալներով դուրս է ընկել: Նկարում են, որ տեսնենք կոտրվածք կա, թե ոչ»:

Վնասվածքններ ունեցող ֆուտբոլիստների մասին՝

«Կառլեն Մկրտչյանը շարունակում է ապաքինվել: Տեսաք, որ Դիդյեռ Բորիս Կադիոն էլ վնասվածք ստացավ: Վնասվածքներից դեռ չեն ապաքինվել Պետրոս Ավետիսյանը և Գոռ Մանուկյանը: Արմեն Մանուչարյանը նույնիսկ խաղադաշտ դուրս գալուց առաջ սրսկումներ է ստանում:

Հովհաննես Պողոսյանի՝ մեկնարկային կազմում հայտնվելու հնարավորության մասին՝

«Մեր բոլոր ֆուտբոլիստները 19-20 տարեկան են և մենք նրանց հետ մեծ հույսեր ենք կապում: Ճիշտ է, դեռ ոչ բոլորն են կայուն ֆուտբոլ խաղում: Դա նորմալ է և մենք փորձում ենք օգնել նրանց, որպեսզի այդ փուլը շուտ անցնի»:2Z7A8470

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni