«Փյունիկի» պատասխանը «Ալաշկերտի» մեղադրանքներին

FC-Pyunik-logo

Մենք ծայրաստիճան վրդովված ենք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հայրատարությամբ, որում նա հայտնել էր «Շիրակ» — «Փյունիկ» և «Փյունիկ» – «Շիրակ» խաղերի պայմանավորված լինելու հնարավոր տարբերակի մասին։ Նման անհիմն հայտարարությունները չեն կարող մնալ անպատասխան։

Նախորդ տարվա ամառվանից, երբ «Փյունիկի» սեփականատերը դարձավ Արթուր Սողոմոնյանը, մեր թիմի և ակադեմիայի առաջնային նպատակներից է ոտքի կանգնացնել հայկական ակումբային ֆուտբոլը։ Մենք ահռելի աշխատանք ենք կատարում պատանի ֆուտբոլիստներ աճեցնելու և նրանցից պրոֆեսիոնալներ պատրաստելու գործում՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան արժանի կերպով ներկայացնել հայկական ֆուտբոլը տարբեր երկրներում։ «Փյունիկի» ղեկավարությունը և մարզչական կազմը վստահ են, որ մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներն անմեղ են ու երբեք ներգրավված չեն եղել պայմանավորված խաղերի հետ կապված որեւէ պատմության մեջ։ Պայմանավորված խաղ կազմակերպելու առաջին իսկ կասկածի դեպքում ակումբը խստորեն կպատժեր մեղավորներին։

Կարծում ենք, որ նման անբարեկիրթ արտահայտությունները սազական չեն Հայաստանի առաջնության առաջատար ակումբներից մեկի նախագահին։ «Ալաշկերտի» նախագահից պահանջում ենք ներկայացնել փաստեր կամ հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Հակառակ դեպքում, մենք այդ հայտարարությունը կդիտարկենք որպես զրպարտանք։

gorv