«Փյունիկի» պոտենցիալ մրցակցի անունը հայտնի է

0 Շվեյցարիայում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Եթե երրորդ փուլում «Փյունիկը» կարողանա հաղթահարել Թել-Ավիվի «Մաքքաբիի» արգելքը, ապա փլեյ օֆֆ փուլում կմրցի «Սարպսբորգ» (Նորվեգիա) – «Ռիեկա» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։ Փլեյ օֆֆ փուլ դուրս գալու պարագայում «Փյունիկի» համար առաջին խաղն արտագնա կլինի։ Փլեյ-օֆֆ փուլի առաջին և պատասխան խաղերը կկայանան համապատասխանաբար օգոստոսի 23-ին և 30-ին։ Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլը հաղթահարելու պարագայում «Փյունիկը» կկարողանա մասնակցել խմբային փուլին։

gorv