Փյունիկ — Գանձասար-Կապան (0:0)

IMG_9777

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր «Գանձասար-Կապանին»:

Խաղից առաջ «Փյունիկը» 7 միավորով նախավերջինն էր մրցաշարային աղյուսակում և նույնիսկ հաղթանակի դեպքում չէր բարձրանա 4-րդ տեղ:

Ընդհանուր առմամբ խաղն առատ չէր գոլային պահերով և դրա մասին վկայում է նաև խաղի հաշիվը: Բարձրագույն խմբի առաջնության վերջին 2 տուրերում «Փյունիկը» վաստակել էր 2 միավոր: 10-րդ տուրում «Շիրակի» դեմ կայացած արտագնա խաղում գոլեր չգրանցվեց, իսկ 11-րդ տուրում «Փյունիկը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Բանանցի» դեմ խաղում: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Այս խաղում նույնպես գրանցվեց ոչ-ոքի և ինչպես «Շիրակի» դեմ խաղում, այս անգամ նույնպես գոլեր չգրանցվեց: «Փյունիկը» վաստակեց 8 միավոր և հիմա արդեն 2 միավորով է առաջ «Արարատից»:

Երևանյան թիմը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով.

Գոռ Մանուկյան — Սերոբ Գրիգորյան, Արթուր Քարտաշյան, Դիդիե Բորիս Կադիո, Արմեն Մանուչարյան — Վահագն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան — Էրիկ Վարդանյան, Պետրոս Ավետիսյան, Ալիկ Առաքելյան — Արթուր Միրանյան:

Այս խաղը «Փյունիկի» համար առաջինն էր Ալեքսեյ Յերյոմենկոյի հեռանալուց հետո: Արմեն Գյուլբուդաղյանցի բացակայության պարագայում թիմին խաղադաշտ դուրս բերեց Սուրեն Չախալյանը:

 

Հանդիպման վտանգավոր պահերը` համառոտ

 

3 — Գեղամ Հարությունյանը դուրս եկավ հարվածային դիրք, սակայն վերջինիս հարվածը շեղ ընթացավ:

8 — Տուգանայինից Պետրոս Ավետիսյանի հարվածն ընթացավ դեպի Գևորգ Կասպարովը:

36 — Արթուր Միրանյանը խորքից փոխանցում ստացավ և մի փոքր սուր անկյան տալից հարված կատարեց, սակայն այն բարձր ընթացավ:

39 — Մուսոնդան «Փյունիկի» տուգանային հրապարակում ստացավ գնդակը, բայց նրա հարվածը նույնպես բարձր ընթացավ:

42 — Սարգիս Շահինյանի հարվածից հետո իր բարձր կարգը ցույց տվեց Գոռ Մանուկյանը:

44 — Արա Խաչատրյանը ձախ եզրում ստացավ գնդակը և հարված կատարեց, սակայն հարվածը շեղ էր:

52 — Դիդյե Բորիս Կադիոն տուգանաինից հարված կատարեց, սակայն հարվածը բարձր ընթացավ:

72 — Արմեն Մանուչարյանը վտանգավոր փոխանցում է կատարում «Գանձասարի» տուգանային հրապարակ, սակայն պաշտպանները կարողանում են հեռացնել:

80 — Մուսոնդան հարված կատարեց, սակայն այն բարձր ընթացավ և ոչ մի վտանգ իրենից չէր ներկայացնում:

 

Խաղից հետո Սուրեն Չախալյանն ասաց հետևյալը.

«Իսկզբանե մենք սպասում էինք, որ ծանր խաղ է լինելու և հենց այդպես էլ եղավ: Խաղի սկզբում` առաջին 15 րոպեներին մի փոքր լարվածություն կար թիմի մոտ, բայց հետո կարողացանք աստիճանաբար հավասարեցնել խաղը: Երկրորդ խաղակեսն ավելի լավ ստացվեց մեզ մոտ: Իսկզբանե մենք մտածել էինք երկրորդ համարով խաղալ և շեշտը դնել հակագրոհների վրա: Ունեցանք գոլային պահեր, բայց ցավոք չկարողացանք իրացնել դրանք: Կարծում եմ, թիմին չբավարարեց թարմությունը, որպեսզի խաղի վերջում կարողանայինք մենք թելադրել խաղը: Ինչ վերաբերում է Ալիկ Առաքելյանին, ապա նրան փոխարինումը կապված էր ոչ թե վնասվածքի, այլ այն հանգամանքի հետ, որ նա չկարողացավ մտնել խաղի մեջ»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni