«Փյունիկ» — «Վարդար» հանդիպման նախախաղային մարզումների և ասուլիսների ժամանակացույցը

Հուլիսի 12-ին ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա  Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ»-«Վարդար» Մակեդոնիա հանդիպումը:

Հուլիսի 11-ին ժամը 16:15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում տեղի կունենա «Վարդար»-ի գլխավոր մարզիչ Բոբան Բաբունսկիի մամուլի ասուլիսը:

Հուլիսի 11-ին ժամը 18:15-ին «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահում կկայանա «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի մամուլի ասուլիսը:

Նույն օրը՝ ժամը 17:00-ին «Հանրապետական» մարզադաշտում մարզում կանցնացնի «Վարդար»-ը, 19:00-ին՝ «Փյունիկ»-ը:

Երկու թիմերի մարզման առաջին 15 րոպեն բաց են լրագրողների համար:

 

 

Attachment

gorv