Փյունիկ 3-2 Շիրակ. Հաղթական տարվա վերջին խաղում

  • in

Դեկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի «Փյունիկ» — «Շիրակ» հանդիպումը: Խաղը 2 թիմերի համար էլ վերջինն էր 2017թ. և այն մշտապես կմնա թե´ «Փյունիկի», և թե´ «Շիրակի» ֆուտբոլիստների հիշողության մեջ: Խաղի ընթացքում 2 անգամ Արմեն Գյուլբուդաղյանցի սաներն առաջ անցան հաշիվ մեջ, սակայն 2 անգամ էլ «Շիրակի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն վերականգնեց հաշվի հավասարակաշռությունը: Գյումրին ներկայացնող թիմի ֆուտբոլիստները դրանից ավելին չկարողացան անել, իսկ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները հաղթական էին տրամադրված այսօրվա խաղում:

 

Արմեն Գյուլբուդաղյանցն այս խաղի համար ընտրել էր հետևյալ կազմը.

Գոռ Մանուկյան — Սերոբ Գրիգորյան, Արթուր Քարտաշյան, Դիդիե Բորիս Կադիո, Արամ Շախնազարյան — Վահագն Հայրապետյան, Էրիկ Վարդանյան, Պետրոս Ավետիսյան — Ալիկ Առաքելյան, Ռոբերտ Մինասյան — Արթուր Միրանյան:

 

Հանդիպման վտանգավոր պահերը` համառոտ

3′ — Ալիկ Առաքելյանը հարվածում է, սակայն նրա հարվածը բարձր է ընթանում:

7′ — Իգոր Ստանոևիչը տուգանայինից հարված կատարեց, սակայն այն շեղ էր:

9′ — Արթուր Միրանյանը հարվածային դիրք դուրս բերեց Էրիկ Վարդանյանին, ով բացեց խաղի հաշիվը:

12′ — Սերոբ Գրիգորյանի հարվածից հետո գնդակը որսում է Անատոլի Այվազովը:

13′ — Աղվան Դավոյանը բարձրից փոխանցում կատարեց դեպի «Փյունիկի» տուգանային հրապարակ և Սոլոմոն Ուդոն գրավեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը:

21′ — Կրկին Միրանյանի փոխանցումից հետո հարվածում է Էրիկ Վարդանյանը, բայց Անատոլի Այվազովը փրկում է իր թիմին:

27′ — Ալիկ Առաքելյանն ինքն իրեն հարվածային դիրք դուրս բերեց, սակայն հարվածն ընթացավ դեպի Այվազովը:

29′ — Էրիկ Վարդանյանը խորքից անցում կատարելուց հետո հեռահար հարվածով ստուգեց Այվազովի զգոնությունը:

32′ — Սոլոմոն Ուդոյի գլխով հարվածից հետո Գոռ Մանուկյանն իր բարձրության վրա էր:

33′ — Պետրոս Ավետիսյանը տուգանայինից հարված կատարեց, սակայն հարվածը շեղ ընթացավ:

35′ — Ալեքսանդր Իլիչը «Փյունիկի» տուգանային հրապարակում ստացավ գնդակը, սակայն նրա հարվածից հետո Գոռ Մանուկյանը որսաց գնդակը:

36′ — Ալիկ Առաքելյանի փոխանցումից հետո Արթուր Միրանյանը մեն-մենակ է մնում Անատոլի Այվազովի հետ և «Շիրակի» դարպասապահին այլ բան չի մնում անել, քան խախտել խաղի կանոնները:

37′ — Միրանյանի վաստակած 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը` հաշիվը դարձնելով 2-1:

46′ — Մուհամեդ Կաբան հարված կատարեց, սակայն այն բարձր ընթացավ:

52′ — Անկյունայինից ստացած փոխանցումից հետո Արտյոմ Միքայելյանը գլխով հարված կատարեց, սակայն այն բարձր ընթացավ:

57′ — Սոլոմոն Ուդոն հեռահար հարված կատարեց, սակայն Գոռ Մանուկյանն աչալուրջ էր:

58′ — Վահագն Հայրապետյանը փոխանցում կատարեց դեպի Էրիկ Վարդանյանը, իսկ վերջինիս փոխանցումից հետո Արթուր Միրանյանը կարող էր գրավել «Շիրակի» դարպասը, սակայն Էդվարդ Կպոդոն հեռացրեց գնդակը:

67′ — Բակայոկոյի փոխանցումից հետո Սոլոմոն Ուդոն դուբլ է ձևակերպում:

69′ — Էրիկ Վարդանյանը հաղթեց երկրորդ հարկում, սակայն նրա հարվածը մի փոքր բարձր ընթացավ:

79 — Գոռ Մանուկյանը թույլ չի տալիս, որպեսզի Սոլոմոն Ուդոն հեթ-տրիկ ձևակերպի:

90+3 — Պետրոս Ավետիսյանն անկյունայինից բարձրից փոխանցում կատարեց դեպի «Շիրակի» տուգանային հրապարակ, որտեղ հաղթող դուրս եկավ Դիդիե Բորիս Կադիոն և հաղթանակ պարգևեց «Փյունիկին»:

 

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 17 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

 

Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կիսվեց խաղից ստացած տպավորություններով, անդրադարձավ խաղից առաջ ստեղծված խնդիրներին և «Փյունիկի» առաջիկա ծրագրերին:

«Խաղից առաջ խնդիրներ ունեցանք: Հիմնական կազմի 3 ֆուտբոլիստների կանչել էին զինվորական ծառայության: Երեկ (01.12.2017), ամբողջ օրը նրանք մնացել են զորամասում: Այսօր(02.12.2017), ժամը 13:00-ին նոր բաց էին թողել նրանց և դրա համար մտավախություն կար, որ կարող են հոգնած լինել: 2 օր առաջ ծանր հանդիպում էինք անցկացրել «Արարատի» հետ և դրա հետ մեկտեղ մեր ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը` Կառլեն Մկրտչյանը հիվանդացել էր: Դա էր նրա բացակայության պատճառը: Փառք ու պատիվ մեր տղաներին, որոնք այսօր շատ լավ խաղացին: Նրանց խաղի մեջ նվիրում և հավատ կար: Դրա շնորհիվ էլ հաղթեցինք: Դեկտեմբերի 3-ին տղաները արձակուրդ կգնան, իսկ հունվարի 8-ին կվերադառնան: Հունվարի 14-21 նախատեսել ենք Երևանում հավաք անցկացնել: Եվս 2 հավաք կանցկացնենք, բայց դեռ չենք որոշել, թե որտեղ»:

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni