«

»

01/12

24

Ղուկաս Պողոսյան`Կարևորում եմ Կուբանում ստացած փորձը

Կուբանի ուսումնամարզական հավաքին մեկ շաբաթ մասնակցեց նաև Ղուկաս Պողոսյանը: Ահա թե ինչ ասաց Ղ.Պողոսյանը մեր թիմի պաշտոնական կայքին:

- Իրոք շատ հետաքրքիր անցավ Կուբանի հետ անցկացրած մարզումները: Ամեն օր երկու մարզում էինք անցկացնում, որոնք հիմնականում միտված էին ֆիզիկական պատրաստվածությանը: Ինձ համար բոլորովին նոր միջավայր էր: Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի առաջնությունում արագությունները բարձր են և ինձ համար շատ կարևոր էր նման արագություններին հարմարվելը, արագ մտածել և ուժային պայքար մղել այդ կարգի ֆուտբոլիստների հետ: Այս ընթացքում ես մեծ փորձ ստացա, կարծում եմ այն շատ օգտակար կլինի: Մասնակցեցի մեկ հանդիպման, Դան Պետրեսկուն 25 րոպե խաղալու հնարավորություն տվեց և ես շատ ուրախ եմ դրա համար: Հրաժեշտից առաջ նա զրուցեց ինձ հետ: Չեմ ցանկանում մանրամասնել զրույցը, բայց կասեմ, որ եթե շարունակեմ լավ աշխատել, չի բացառվում, որ հետագայում կրկին մասնակցեմ Կուբանի մարզումներին: