«

»

01/12

21

Փյունիկը խաղաց Փյունիկ-2 հետ

Հունվարի 21-ին Ֆուտբոլի Ակադեմիայում Փյունիկը առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Որպես հակառակորդ ընտրվել էր Փյունիկ-2-ը: Սուրեն Չախալյանը մեկնարկային կազմում ընդգրկել էր հետևյալ ֆուտբոլիստներին` Պետրոսյան-Հովսեփյան-Հարոյան-Ոսկանյան- Արտակ Եդիգարյան, Հովհաննիսյան- Յուզպաշյան-Արթուր Եդիգարյան-Մալաքյան-Հ.Հովհաննիսյան-Բակալյան: Հիմկանակ կազմի ֆուտբոլիստները երկու գնդակ անցկացրին մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը և փոխարինման մտած երիտասարդ հարձակվող Այվազյանը: Այնուհետև, երբ Չախալյանը հիմնական կազմի տղաներից շատերին փոխարինեց, Փյունիկ-2-ի ֆուտբոլիստները Հակոբյանի և Քիթոյանի ջանքերով հավասարեցրեց հաշիվը: Խաղն ավարտվեց 2-2: