Error 404 - Page Not Found

Sorry, I've looked everywhere but I can't find the page you're looking for.

If you follow the link from another website, I may have removed or renamed the page some time ago. You may want to try searching for the page:



Suggested results

I've done a courtesy search for the term 10 for you. See if you can find what you're looking for in the list below:

  • Հաջորդ սպարինգը` Քինգ Դելուքսի հետ

    Ֆուտբոլի Ակադեմիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում Փյունիկը փետրվարի 10-ին պատրաստվում է մրցել Քինգ Դելուքսի հետ:Սա կլինի մեր թիմի երրորդ հանդիպումը հավաքի ընթացքում:

  • Առաջին հավաքը հունվարի 29-ից

    Հունվարի 29-ից Փյունիկը հանգրվանեց Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայում: Սուրեն Չախալյանը առաջին հավաքին հրավիրել է 28 ֆուտբոլիստների: Նրանք մինչև փետրվարի 10-ը կանցկացնեն Ակադեմիայում: Այս ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Առաջինը կկայանաց փետրվարի 3-ին: Մրցակիցը կլինի Բանանցը, իսկ փետրվարի 10-ին փյունիկցիները կխաղան նորաստեղծ Դելյուքս թիմի հետ: Առաջին հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
    Դարպասապահներ
    1. Արսեն Պետրոսյան
    2. Ալբերտ Օհանյան
    3. Գոռ Մանուկյան
    4. Սամվել Հունանյան
    Պաշտպաններ
    5. Սարգիս Հովսեփյան
    6. Տարոն … Continue reading »

  • Դանիել Սոսան միանում է թիմին

    Արգենտինացի ֆիզպատրաստվածության մարզիչ Դանիել Սոսան նորից միանում է Փյունիկի մարզումային գործընթացին:Հունվարի 22-ից նա կսկսի իր աշխատանքը ակումբում:

  • Մանոյանը չմասնակցեց խաղին

    Դավիթ Մանոյանը առաջին ստուգողական հանդիպումը բաց թողեց, քանի որ նրան հակացուցված է արհեստական խոտածածկի վրա 100 տոկոսանոց նվիրվածությամբ հանդես գալը: Մանոյանը մոտ օրերս ևս մեկ անգամ պետք է մեկնի Գերմանիա, որպեսզի նորից բուժզննում անցնի և բժիշկների հսկողության տակ մի քանի ծանրաբեռնված մարզումներ անցկացնի, որից հետո վերջնականապես կարող է սկսել լիարժեք մարզումները իր թիմի հետ:

  • Հայտնի են հավաքի ժամկետները

    Փյունիկի ղեկավարությունը և մարզչական շտաբը նախատեսում է անցկացնել երեք ուսումնամարզական հավաք: Առաջինը կկայանա Երևանի Ֆուտբոլի Ակադեմիայում` հունվարի 29-ից փետրվարի 10-ը: Երկրորդ հավաքը նախատեսված է անցկացնել Կիպրոսում` փետրվարի 16-ից-մարտի 1-ը: Երրորդ հավաքը ամենայն հավանականությամբ կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 5-ից 17-ը:

  • Վարդան Մինասյանը մեկնել է Իսպանիա

    Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Փյունիկի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը մեկ շաբաթով մեկնել է Իսպանիա, որտեղ ներկա է գտնվելու Կրասնոդարի Կուբանի մարզումներին:
    Վարդան Մինասյանը այնտեղ հնարավորություն ունի հետևելու Հայաստանի Հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի ելույթներին: Կուբանի պաշտոնական կայքում Մինասյանը դրական է արտահայտվել Մարկոսի խաղային որակների մասին և նշել, որ իր կարծիքով մեր հավաքականի ֆուտբոլիստը կարող է հաջող … Continue reading »

  • Արթուր Եդիգարյանը մարզվում է Փյունիկում

    Անցած մրցաշրջանի միջնամասում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ավարտեց իր ելույթները Իրանում և վերադարձավ Հայաստան` վարձավճարով հանդես գալով Բանանցում: Այժմ լրացել է նրա վարձավճարի պայմանագրային ժամկետը և նա մարզվում է հարազատ Փյունիկում: Ներկայումս բազմաթիվ խոսակցություններ կան, կապված Արթուր Եդիգարյանի արտասահմանյան ակումբ տեղափոխության հետ, սակայն ինչպես նշեց Փյունիկի Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, առայժմ ոչ մի … Continue reading »

  • Նվաճեցինք արծաթե մեդալները

    Վերջին տասը տարիներին Փյունիկը հայկական ֆուտբոլի անվիճելի առաջատարն էր և այս ընթացքում նվաճել էր միայն ՀՀ առաջնության ոսկե մեդալները:
    Այս մրցաշրջանում Հայաստանի բազմակի չեմպիոնը վայր դրեց իր լիազորությունները: Մրցաշրջան 2011-ում Փյունիկը բավարարվեց միայն արծաթե մեդալներով:
    Մեր թիմը վերջին տուրում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը Միկայի հետ խաղում և դա բավարար եղավ երկրորդ տեղը գրավելու … Continue reading »

  • Վերախաղարկում

    ՀՖՖ Գործադիր կոմիտեն աննախադեպ որոշում է ընդունել վերախաղարկել 22-րդ տուրի Փյունիկ-Իմպուլս հանդիպումը:
    Պատճառն այն է, որ մրցավարը արձանագրել է խաղից դուրս վիճակ, որը ըստ մասնագետների չի եղել և որից հետո գոլ է խփվել: Ինչևէ, Փյունիկը պատրաստ է վերախաղարկման, մնում է նշանակվի օրը և ժամը

  • Մանոյանն անցավ բուժզննում և վերադարձավ Երևան

    Ինչպես գիտեք Դավիթ Մանոյանին այն մրցաշրջանում տանջում է վնասվածքը և ֆուտբոլիստը չի կարողանում լիովին ներգրավվել մարզման գործընթացին: Մի քանի օրով նա կրկին մեկնել էր Գերմանիա, որտեղ անցավ նոր բաժզննում: Այժմ նա մայրաքաղաքում պետք է շարունակի վերականգնողական աշխատանքները: Առայժամ դժվար է ասել, թե երբ Մանոյանը կկարողանա լիարժեք բուժվել վնասվածքից:

  • Փյունիկ-3 – Միկա-2 0-2

    Այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի 22-րդ տուրի շրջանակներում Փյունիկ-3-ը սեփական հարկի տակ ընդունել էր Միկա-2-ին :
    Սուրեն Չածալյանի սաները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը և մի շարք վտանգավոր պահեր ունեցան, սակայն անել ավելին նրանց չհաջողվեց:
    Հանդիպման 26-րդ րոպեին Միկա-2-ի լեգեոներ Մենդի Պիոնգը բացեց հաշիվը , որն էլ անփոփոխ մնաց մինչև ընդմիջումը:
    Ընդմուջումից հետո նորից աչքի ընկան Միկա-2-ի ֆուտբոլիստները: … Continue reading »

  • Փյունիկ-2 – Շիրակ-2 2-0

    Վարազդատ Ավետիսյանի գլխավորած Փյունիկ-2-ը երկու հանդիպում անընդմեջ վստահ է անցկացնում և հաղթում մրցակիցներին:
    Վերջին խաղում փյունիկցիները 2-0 հաշվով առավելության հասան Շիրակ-2-ի նկատմամբ:

  • Միրանյանը անհատապես էր մարզվում

    Փյունիկի միակ նորեկ Հովհաննես Միրանյանը մարզման ժամանակ հարված էր ստացել ոտնաթաթին և այդ պատճառով որոշակի ցավեր ուներ: Թիմի նորեկը հուլիսի 27-ի մարզմանը անհատական ծրագրով էր մարզվում, սակայն մոտ օրերս կմիանա ընդհանուր խմբին:

  • Միկա-2 – Փյունիկ-2 2-2

    Միկա-2-ի հետ արտագնա խաղում Վարազդատ Ավետիսյանի սաները անհաջող մեկնարկեցին և հանդիպման միջնամասում պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կամային հատկությունների շնորհիվ երիտասարդ փյունիկցիները կարողացան բեկել հանդիպման ընթացքը և խաղն ավարտվեց 2-2 հաշվով:

  • Ի գիտություն լրագրողների

    Ստորև Ձեզ ենք ներկայացնում տվյալներ կապված Չեմպիոնների լիգայի որակավորման 2 փուլի Փյունիկ – Վիկտորիա խաղի հետ .
    11.07.2011
    ՖԱ ՎԻԿՏՈՐԻԱ
    13:30 – Չեխական Վիկտորիա Պլզենը կժամանի Երևան
    19:30 – Վիկտորիա Պլզեն ակումբի գլխավոր մարզիչ Պետր Վռբայի մամլո ասուլիսը “Հանրապետական” մարզադաշտի մամլո ասուլիսների սենյակում
    20:00 – Վիկտոիա Պլզեն ակումբի նախախաղային պարապունքը, որը լրագրողների համար բաց կլինի 10 րոպե
    ՖԱ ՓՅՈՒՆԻԿ
    12:00 … Continue reading »

  • Փյունիկ -3-ը պարտվեց

    Փյունիկ-3-ը այդպես էլ չկարողացավ դիմադրություն ցուցադրել Միկա-2-ին: Առաջին կեսում երիտասարդ փյունիկցիները բաց թողեցին երեք գնդակ, իսկ երկրորդում ևս երկուսը: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով և առայժմ չի կարողանում դիմադրել ավելի ուժեղ մրցակիցներին:

  • Փյունիկ-2-ը հաղթեց Շիրակ-2-ին

    Փյունիկ-2 թիմը Իջևանում հաղթանակ տարավ Շիրակի երկրորդ թիմի նկատմամբ: Իջևանում կայացած հանդիպման ժամանակ առաջին կեսում գոլ չգրանցվեց, իսկ երկրորդ կեսում մեր թիմի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին: Գոլերի հեղինակ դարձան Հայկ Հունանյանն ու Խորեն Մանուչարյանը:

  • Վիկտորիայի ներկայացուցիչները կլինեն Միկա – Փյունիկ հանդիպմանը

    Չեխական Վիկտորիա Պլզեն ակումբի երեք ներկայացուցիչներ կիրակի օրը ներկա կլինեն Միկա-Փյունիկ մրցավեճին: Երեք հոգանոց պատվիրակությունը կգլխավորի ակումբի սպորտային տնօրենը:

  • Փյունիկ-2-ը պարտվեց Շենգավիթին

    Վարազդատ Ավետիսյանի գլխավորած Փյունիկ-2-ը սեփական հարկի տակ պարտություն կրեց առաջին խմբի առաջատար Շենգավիթ թիմից: Հանդիպման հիմնական իրադարձությունները զարգացած երկրորդ կեսի վերջնամասում: Նախ հյուրերը բացեցին հաշիվը 77-րդ րոպեին, իսկ մեր տղաները Գոռ Մալաքյանի ջանքերով հավասարեցրին հաշիվը խաղավարտից 3 րոպե աջաջ, բայց ցավոք մեկ ակնթարթ զգոնության թուլացումը ճակատագրական եղավ: Հանդիպման 90-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց … Continue reading »

  • Փյունիկ-3-ը պարտվեց խոշոր հաշվով

    Փյունիկ-3-ը բոլոր առումներով զիջեց Բանանց-2-ին: Գրանցվեց 0-5 հաշիվը: Բանանցի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներից Դուբալան իր հետևից տարավ մնացած երիտասարդներին: Դուբալան հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Նշենք նաև, որ այս խաղում Փյունիկ-3-ի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը բացակայում էր, քանի որ նա Հայաստանի մինչև 17 տարեկանների հետ Բուլղարիայում մասնակցում է միջազգային մրցաշարի:

  • Փյունիկի մրցակիցը չեխական Վիկտորիան է

    Չեմպիոնների լիգայի Որակավորման երկրորդ փուլում վիճակահանության արդյունքում Փյունիկը կհանդիպի չեխական Վիկտորիա Պլզեն թիմի հետ: Այս ակումբը 2011-ին նշում է իր հիմնադրման 100 ամյակը, սակայն մեկ դարյա պատմության ընթացքում միայն անցած մրցաշրջանում է հռչակվել Չեխիայի չեմպիոն:

  • Էդգար Մանուչարյանը կոտրվածք չունի

    Փյունիկի և ազգային հավաքականի հարձակվող Էդգար մանուչարյանը հինգշաբթի օրը ծանր վնասվածք էր ստացել: Բարեբախտաբար, բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նա կոտրվածք չի ստացել և սրունքը դուրս չի ընկել: Ըստ առաջին հետազոտության արդյունքի Մանուչարյանը չափազանց ուժեղ ցավ է ստացել: Թե երբ նա կկարողանա վերադառնալ շարք, դեռ հստակ պարզ չէ: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Մանուչարյանին:

  • Գևորգ Ղազարյանը և Մարկոսը հավանաբար պայմանագիր կստորագրեն

    Ինչպես մեզ տեղեկացրեցին “Փյունիկի” տրանսֆերային բաժնից, Դոնեցկի Մետալուրգում փորցաշրջան անցնող Փյունիկի երկու ֆոտբոլիստներ` Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին, մոտ օրերս ամենայն հավանականությամբ պայմանագիր կստորագրեն Ուկրանիական ակումբի հետ:

  • Փյունիկ-3 Շենգավիթ 2-3

    Սուրեն Չախալյանի գլխավորած Փյունիկ-3-ը լիովին համալրված է պատանի ֆուտբոլիստներով: Տարիքայի առումով այս թիմը ամենաերիտասարդն է առաջին խմբում ընդգրկված բոլոր թիմերի մեջ, սակայն Փյունիկ-3-ի ֆուտբոլիստները պայքարել գիտեն: Առաջնության հերթական տուրում Փյունիկ-3-ը սեփական հարկի տակ կարող էր խուսափել պարտությունից, եթե տղաները մի փոքր փորձառու լինեին, սակայն չստացեվց: Գրանցվեց 2-3 հաշիվը:

  • Փյունիկը ԼՂՀ-ում

    ՀՀ Չեմպիոն Երևանի Փյունիկը երեք օր անց կացրեց Լեռնային Ղարաբաղում: Մեր թիմը մասնակցեց բարեգործական միջոցառումների` նվերներ մատուցելուվ Արցախի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոցի սաներին: Փյունիկի ֆուտբոլիստները ծանոթացան ԼՂՀ պատմամշակութային կոթողներին, եղան Գանձասարում, Վանք գյուղում, Շուշիում: Ամենակարևորը, փյունիկցիները ընկերական հանդիպում անցկացրին Լեռնային Արցախ թիմի հետ: Մոտ 8000 հանդիսական էր ներկա խաղին: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, … Continue reading »

  • Շիրակ-Փյունիկ: Վարդան Մինասյան

    – Շնորհավորում եմ Շիրակին հաղթանակի կապակցությամբ: Մեր թիմի խաղի համար կասեմ հետևյալը: Հավաքականների կազմում հանդես եկած ֆուտբոլիստները այսօր թարմությամբ աչքի չընկան և դա բնական երևույթ է: Երիտասարդականի կազմում խաղացած տղաների մոտ հոգնածությունն ավելի նկատելի էր, քանի որ նրանք ավելի քիչ ժամանակ ունեին հանգստանալու համար: Չեմ ցանկանում պարտության պատճառները փնտրել միայն այս գործոնով: Այնուամենայնիվ չկարողացանք … Continue reading »

  • Շիրակ – Փյունիկ 2-0

    Փյունիկը Իջևանում չկարողացավ առավելության հասնել Շիրակի նկատմամբ: Ավելին, յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով մեկական գնդակ` չեմպիոնը տանուլ տվեց հանդիպումը 0-2 հաշվով: Առաջին կեսում գոլի հեղինակ դառձավ Բարիկյանը, իսկ երկրորդ կեսում Գևորգ Հովհաննիսյանի հարվածը անորսալի էր Արսեն Պետրոսյանի համար: Մեր թիմից գոլ խփելու լավ հնարավորություններ ունեին Մարկոսը, Մանուչարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն գրոհների վերջնական փուլը հաջող ավարտ չունեցավ: … Continue reading »

  • Փյունիկի 10-ը ֆուտբոլիստ հրավիրվել են Երիտասարդական հավաքական

    Ռաֆայել Նազարյանը Ս-21 տարեկանների հավաքական է հրավիրել Փյունիկի 10 ֆուտբոլիստների: Նրանք են դարպասապահներ Կարեն Իսրայելյանն ու Արսեն Պետրոսյանը, պաշտպաններ Տարոն Ոսկանյանն ու Վարազդատ Ավետիսյանը, կիսապաշտպաններ Գագիկ Պողոսյանը, Արտակ Եդիգարյանը, Կամո Հովհաննիսյանը, Արտակ Ալեքսանյանը, Էդգար Մալաքյանը, հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը: Հետաքրքիր է, որ Արտակ Եդիգարյանը հրավեր է ստացել և Ազգային և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչներից:
    Լուսանկարը `  armsport.am … Continue reading »

  • Փյունիկի 6 ֆուտբոլիստ` ՀՀ հավաքականում

    Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Ռուսաստանի հետ հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլիստների անունները: Փյունիկ ակումբից Հայաստանի գլխավոր թիմ հրավեր են ստացել Փյունիկի վեց ֆուտբոլիստներ: Նրանք են Սարգիս Հովսեփյանը, Արտակ Եդիգարյանը, Արթուր Յուսպաշյանը, Մարկոս Պիզելլին, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը:

  • Փյունիկի հնարավոր մրցակիցները հայտնի են

    Արդեն հայտնի են այն երկրների թիմերը, որոնք վիճակահանության արդյունքում կարող են դառնալ Փյունիկի մրցակիցը Չեմպիոնների Լիգայի երկրորդ Որակավորման փուլում: Դրանք են` բելոռուսական ԲԱՏԷ-են, Իսրայելի Մակկաբին, Խորվաթիայի Դինամոն, Սերբիայի Պարտիզանը, նորվեգական Ռուսենբորգը, Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը, բուլղարական Լիտեքսը, չեխական Վիկտորիան, ավստրիական Շտուրմը, ֆիննական ՀԻԿ-ը, լիտվական Էկրանասը, լեհական Վիսլան, Վրաստանի Զեստաֆոնին, իռլանդական Շեմռոկ Ռովերսը, Շվեդիայի Մալմյոն, Սլովակիայի Սլովանը … Continue reading »

Older posts «