Error 404 - Page Not Found

Sorry, I've looked everywhere but I can't find the page you're looking for.

If you follow the link from another website, I may have removed or renamed the page some time ago. You may want to try searching for the page:



Suggested results

I've done a courtesy search for the term 13 for you. See if you can find what you're looking for in the list below:

  • Փյունիկ – Շիրակ 0-0

    Փյունիկը իր երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայում: Այս անգամ Սուրեն Չախալյանի ղեկավարած թիմը մրցեց Գյումրիի Շիրակի հետ: Չնայած կողմերի ձեռնարկած ջանքերին հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0-0: Մեր թիմի մեկնարկային կազմը հետևյալն էր` Պետրոսյան-Հովսեփյան-Հարոյան-Ոսկանյան-Արտակ Եդիգարյան-Յուսպաշյան-Գ.Մալաքյան-Է.Մալաքյան-Կ.Հովհաննիսյան-Պողոսյան-Հ.Հովհաննիսյան: Հանդիպման ընթացքում Փյունիկի մարզիչները խաղալու հնարավորություն տվեցին նաև մի շարք այլ ֆուտբոլիստների:
    Լուսանկարը` armsport.am-ի

  • Առաջին հավաքը հունվարի 29-ից

    Հունվարի 29-ից Փյունիկը հանգրվանեց Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայում: Սուրեն Չախալյանը առաջին հավաքին հրավիրել է 28 ֆուտբոլիստների: Նրանք մինչև փետրվարի 10-ը կանցկացնեն Ակադեմիայում: Այս ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Առաջինը կկայանաց փետրվարի 3-ին: Մրցակիցը կլինի Բանանցը, իսկ փետրվարի 10-ին փյունիկցիները կխաղան նորաստեղծ Դելյուքս թիմի հետ: Առաջին հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
    Դարպասապահներ
    1. Արսեն Պետրոսյան
    2. Ալբերտ Օհանյան
    3. Գոռ Մանուկյան
    4. Սամվել Հունանյան
    Պաշտպաններ
    5. Սարգիս Հովսեփյան
    6. Տարոն … Continue reading »

  • Դանիել Սոսան միանում է թիմին

    Արգենտինացի ֆիզպատրաստվածության մարզիչ Դանիել Սոսան նորից միանում է Փյունիկի մարզումային գործընթացին:Հունվարի 22-ից նա կսկսի իր աշխատանքը ակումբում:

  • Հայտնի են հավաքի ժամկետները

    Փյունիկի ղեկավարությունը և մարզչական շտաբը նախատեսում է անցկացնել երեք ուսումնամարզական հավաք: Առաջինը կկայանա Երևանի Ֆուտբոլի Ակադեմիայում` հունվարի 29-ից փետրվարի 10-ը: Երկրորդ հավաքը նախատեսված է անցկացնել Կիպրոսում` փետրվարի 16-ից-մարտի 1-ը: Երրորդ հավաքը ամենայն հավանականությամբ կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 5-ից 17-ը:

  • Դավիթ Մանոյանը վերադարձել է

    Անցած մրցաշրջանը չի կարելի հաջողված համարել Դավիթ Մանոյանի համար: Նրա վնասվածքը իրոք լուրջ էր և Մանոյանը երկարատև բուժման կուրս անցավ Գերմանիայում: Նոր Տարվա նախօրյակին Մանոյանը վերադարձել է Հայաստան և մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյին: Այնուամենայնիվ, նա դեռ վերջնականապես չի ապաքինվել վնասվածքից և բուժումը դեռ շարունակելու է:

  • Նվաճեցինք արծաթե մեդալները

    Վերջին տասը տարիներին Փյունիկը հայկական ֆուտբոլի անվիճելի առաջատարն էր և այս ընթացքում նվաճել էր միայն ՀՀ առաջնության ոսկե մեդալները:
    Այս մրցաշրջանում Հայաստանի բազմակի չեմպիոնը վայր դրեց իր լիազորությունները: Մրցաշրջան 2011-ում Փյունիկը բավարարվեց միայն արծաթե մեդալներով:
    Մեր թիմը վերջին տուրում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը Միկայի հետ խաղում և դա բավարար եղավ երկրորդ տեղը գրավելու … Continue reading »

  • Միկան Փյունիկի մրցակիցն է

    Նոյեմբերի 7-ին ՀՖՖ Շտաբ բնակարանում կայացավ Գավաթի խաղարկության վիճակահանությունը: Ըստ այդմ, Փյունիկի մրցակիցը 1/4 կիսաեզրափակիչում կլինի Միկան:
    Առաջին հանդիպումը կկայանա Հանրապետական ստադիոնում` նոյեմբերի 20-ին, իսկ պատասխան խաղը մրցակցի հարկի տակ կկայանա նոյեմբերի 24-ին:

  • Վերախաղարկում

    ՀՖՖ Գործադիր կոմիտեն աննախադեպ որոշում է ընդունել վերախաղարկել 22-րդ տուրի Փյունիկ-Իմպուլս հանդիպումը:
    Պատճառն այն է, որ մրցավարը արձանագրել է խաղից դուրս վիճակ, որը ըստ մասնագետների չի եղել և որից հետո գոլ է խփվել: Ինչևէ, Փյունիկը պատրաստ է վերախաղարկման, մնում է նշանակվի օրը և ժամը

  • 8-րդ անգամ

    Փյունիկը իր պատմության ընթացքում 8-րդ անգամ հռչակվեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթակիր:
    Սեպտեմբերի 24-ին Հայաստանի գործող չեմպիոնը 3 անպատասխան գնդակ անցկացրեց Բանացի դարպասը:
    Գոլերի հեղինակներ դարձան Արամ Հովսեփյանը, Դավիթ Մինասյանը և Վարդան Բակալյանը:

  • Մալաքյանը բացակայում էր

    Սուպերգավաթի հանդիպմանը չմասնակցեց Էդգար Մալաքյանը, որը ՀՀ առաջնության Իմպուլսի հետ հանդիպման ժամանակ վնասել էր արմունկը: Բարեբախտաբար ֆուտբոլիստը կոտրվածք չէր ստացել: Ըստ բժիշկների նա շուտով պետք է վերսկսի մարզումները ընդհանուր խմբի հետ:

  • Բացակայում էր նաև Կամո Հովհաննիսյանը

    Սուպերգավաթի հանդիպումից առաջ մարզման ժամանակ մկանի վնասվածք էր ստացել Կամո Հովհաննիսյանը: Փյունիկի կիսապաշտպանը կվերսկսի իր մարզումները առաջիկա օրերին:

  • Հովհանեսը բաց կթողնի առաջիկա հանդիպումները

    Կամոյի եղբայրը` Հովհաննես Հովհաննիսյանը Սուպերգավաթի հանդիպմանը խաղադաշտ մտավ փոխարինման և շուտով ինքը փոխարինվեց, քանի որ վնասվածք ստացավ ծնկի մասում և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց` հետազոտման համար:

  • Վարդան Մինասյան` Շնորհակալություն շնորհավորանքի համար

    Փյունիկի և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ առաջին հերթին շնորհակալություն հայտնեց Գանձասարի հովանավոր Մաքսիմ Հակոբյանին, որը Հայաստանի հավաքականի երկու հանդիպումներից հետո առաջիններից մեկն էր արձագանքել մեր երկրի ազգային հավաքականի հաղթանակներին և շնորհավորել գլխավոր մարզչին:

  • Հովսեփյանը Կապան չէր մեկնել

    Սարգիս Հովսեփյանը վնասվածք էր ստացել Միկայի հետ նախորդ տուրի հանդիպման ժամանակ և այդ պատճառով չմեկնեց կապան` Գանձասարի դեմ խաղալու համար:
    Բայց շուտով նա կսկսի իր մարզումները և կկարողանա օգնել Փյունիկին` վերջին կարևոր խաղերի ժամանակ:

  • Գանձասար – Փյունիկ 1-2

    Կապանում Փյունիկն այս տարի երկրորդ անգամ առավելության հասավ Գանձասարի նկատմամբ: Այս անգամ մեր թիմը 2-1 հաշվով պարտության մատնեց մրցակցին:
    Նախ հաշիվը բացեց Հովհաննես Հովհաննիսյանը, բայց առաջեին կեսի ավարտից վայրկյաններ առաջ Արա Խաչատրյանը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
    Ընդմիջումից հետո փյունիկցիները գրագետ կազմակերպեցին իրենց խաղը և կարողացան խփել հաղթական գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Ղուկաս Պողոսյանը:

  • Մանոյանն բուժզննում անցավ և վերադարձավ Երևան

    Ինչպես գիտեք Դավիթ Մանոյանին այս մրցաշրջանում տանջում է վնասվածքը և ֆուտբոլիստը չի կարողանում լիովին ներգրավվել մարզման գործընթացին:
    Մի քանի օրով նա կրկին մեկնել էր Գերմանիա, որտեղ անցավ նոր բաժզննում: Այժմ նա մայրաքաղաքում պետք է շարունակի վերականգնողական աշխատանքները:
    Առայժամ դժվար է ասել, թե երբ Մանոյանը կկարողանա լիարժեք բուժվել վնասվածքից:

  • Վարդան Մինասյան.

    - Վերջին երկու խաղերին երևում է, որ մեր թիմը բարելավում է իր խաղային որակները և մեր պատկերացրած ֆուտբոլն է խաղում: Ուղղակի պետք է գոլային պահերն իրացնեն, որպեսզի խաղը չբարդանա:
    Գոլ խփելը շատ բարդ բան է, դա վարպետության հետ է կապված: Կարևորը, որ հիմա կարողանում են գոլային բազմաթիվ պահեր ստեղծել:

  • Արարատ 0-1 Փյունիկ

    Արթուր Յուսպաշյանի հեռահար հարվածը հաղթանակ պարգևեց փյունիկցիներին Հայաստանի առաջնության 20-րդ տուրի Արարատի հետ մրցավեճում: Յուրաքանչյուր խաղակեսում մեր թիմի ֆուտբոլիստները առնվազն երեքական անգամ պետք է գրավեին մրցակցի դարպասը, սակայն Հովհաննիսյան եղբայրները դեմ առ դեմ մնալով դարպասապահի դեմ չկարողացան գրավել դարպասը, իրենց շանսերը բաց թողեցին Մալաքյանը, Եդիգարյանն ու Ղուկաս Պողոսյանը: Գնդակը ոչ մի կերպ չէր ցանկանում հայտնվել … Continue reading »

  • 7 ֆուտբոլիստ հրավիրվել է երիտասարդական

    Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր են ստացել Անդորրայի և Չեխիայի ընտրանիների հետ ընտրական հանդիպումներին մասնակցելու համար: Մեր թիմից 7 ֆուտբոլիստներ կմասնակցեն առաջիկա հավաքին:
    Հրապարակված ցուցակում ընդգրկված են` Կարեն Իսրայելյանը, Արսեն Պետրոսյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Գագիկ Պողոսյանը, Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

  • Ազգային հավաքական է հրավիրվել Փյունիկի 4 ֆուտբոլիստ

    Փյունիկի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Անդորրայի և Սլովակիայի հետ Եվրո-2012 թվականի ընտրական հանդիպումներից առաջ անցկացվող հավաքին:
    Փյունիկից այս անգամ հավաքական են հրավիրվել չորս ֆուտբոլիստներ` Սարգիս Հովսեփյանը, Էդգար Մալաքյանը, Արտակ Եդիգարյանը և Արթուր Յուսպաշյանը:

  • Մանոյանն անցավ բուժզննում և վերադարձավ Երևան

    Ինչպես գիտեք Դավիթ Մանոյանին այն մրցաշրջանում տանջում է վնասվածքը և ֆուտբոլիստը չի կարողանում լիովին ներգրավվել մարզման գործընթացին: Մի քանի օրով նա կրկին մեկնել էր Գերմանիա, որտեղ անցավ նոր բաժզննում: Այժմ նա մայրաքաղաքում պետք է շարունակի վերականգնողական աշխատանքները: Առայժամ դժվար է ասել, թե երբ Մանոյանը կկարողանա լիարժեք բուժվել վնասվածքից:

  • Փյունիկ-3 – Միկա-2 0-2

    Այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի 22-րդ տուրի շրջանակներում Փյունիկ-3-ը սեփական հարկի տակ ընդունել էր Միկա-2-ին :
    Սուրեն Չածալյանի սաները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը և մի շարք վտանգավոր պահեր ունեցան, սակայն անել ավելին նրանց չհաջողվեց:
    Հանդիպման 26-րդ րոպեին Միկա-2-ի լեգեոներ Մենդի Պիոնգը բացեց հաշիվը , որն էլ անփոփոխ մնաց մինչև ընդմիջումը:
    Ընդմուջումից հետո նորից աչքի ընկան Միկա-2-ի ֆուտբոլիստները: … Continue reading »

  • Փյունիկ-2 – Շիրակ-2 2-0

    Վարազդատ Ավետիսյանի գլխավորած Փյունիկ-2-ը երկու հանդիպում անընդմեջ վստահ է անցկացնում և հաղթում մրցակիցներին:
    Վերջին խաղում փյունիկցիները 2-0 հաշվով առավելության հասան Շիրակ-2-ի նկատմամբ:

  • Միկա-2 – Փյունիկ-2 2-2

    Միկա-2-ի հետ արտագնա խաղում Վարազդատ Ավետիսյանի սաները անհաջող մեկնարկեցին և հանդիպման միջնամասում պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կամային հատկությունների շնորհիվ երիտասարդ փյունիկցիները կարողացան բեկել հանդիպման ընթացքը և խաղն ավարտվեց 2-2 հաշվով:

  • Ի գիտություն լրագրողների

    Ստորև Ձեզ ենք ներկայացնում տվյալներ կապված Չեմպիոնների լիգայի որակավորման 2 փուլի Փյունիկ – Վիկտորիա խաղի հետ .
    11.07.2011
    ՖԱ ՎԻԿՏՈՐԻԱ
    13:30 – Չեխական Վիկտորիա Պլզենը կժամանի Երևան
    19:30 – Վիկտորիա Պլզեն ակումբի գլխավոր մարզիչ Պետր Վռբայի մամլո ասուլիսը “Հանրապետական” մարզադաշտի մամլո ասուլիսների սենյակում
    20:00 – Վիկտոիա Պլզեն ակումբի նախախաղային պարապունքը, որը լրագրողների համար բաց կլինի 10 րոպե
    ՖԱ ՓՅՈՒՆԻԿ
    12:00 … Continue reading »

  • Փյունիկ -3-ը պարտվեց

    Փյունիկ-3-ը այդպես էլ չկարողացավ դիմադրություն ցուցադրել Միկա-2-ին: Առաջին կեսում երիտասարդ փյունիկցիները բաց թողեցին երեք գնդակ, իսկ երկրորդում ևս երկուսը: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով և առայժմ չի կարողանում դիմադրել ավելի ուժեղ մրցակիցներին:

  • Փյունիկ-2-ը հաղթեց Շիրակ-2-ին

    Փյունիկ-2 թիմը Իջևանում հաղթանակ տարավ Շիրակի երկրորդ թիմի նկատմամբ: Իջևանում կայացած հանդիպման ժամանակ առաջին կեսում գոլ չգրանցվեց, իսկ երկրորդ կեսում մեր թիմի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին: Գոլերի հեղինակ դարձան Հայկ Հունանյանն ու Խորեն Մանուչարյանը:

  • Մանոյանը վերադարձավ

    Դավիթ Մանոյանը վերադարձավ Գերմանիայից: Մեր ֆուտբոլիստը մեկնել էր բուժզննման: Մանոյանը արդեն լավ է զգում և պատրաստ է ներգրավվել մարզումններին: Ըստ ֆուտբոլիստի, ինքն արդեն պատրաստ է խաղալ Փյունիկի կազմում: Առաջիկա հանդիպումը նա կարող է անցկացնել մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ ընկերական խաղում:

  • Փյունիկ-2-ը պարտվեց Շենգավիթին

    Վարազդատ Ավետիսյանի գլխավորած Փյունիկ-2-ը սեփական հարկի տակ պարտություն կրեց առաջին խմբի առաջատար Շենգավիթ թիմից: Հանդիպման հիմնական իրադարձությունները զարգացած երկրորդ կեսի վերջնամասում: Նախ հյուրերը բացեցին հաշիվը 77-րդ րոպեին, իսկ մեր տղաները Գոռ Մալաքյանի ջանքերով հավասարեցրին հաշիվը խաղավարտից 3 րոպե աջաջ, բայց ցավոք մեկ ակնթարթ զգոնության թուլացումը ճակատագրական եղավ: Հանդիպման 90-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց … Continue reading »

  • Փյունիկ-3-ը պարտվեց խոշոր հաշվով

    Փյունիկ-3-ը բոլոր առումներով զիջեց Բանանց-2-ին: Գրանցվեց 0-5 հաշիվը: Բանանցի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներից Դուբալան իր հետևից տարավ մնացած երիտասարդներին: Դուբալան հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Նշենք նաև, որ այս խաղում Փյունիկ-3-ի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը բացակայում էր, քանի որ նա Հայաստանի մինչև 17 տարեկանների հետ Բուլղարիայում մասնակցում է միջազգային մրցաշարի:

Older posts «