Sorry, I've looked everywhere but I can't find the page you're looking for.
If you follow the link from another website, I may have removed or renamed the page some time ago. You may want to try searching for the page:
Sorry, I've looked everywhere but I can't find the page you're looking for.
If you follow the link from another website, I may have removed or renamed the page some time ago. You may want to try searching for the page:
I've done a courtesy search for the term 20 for you. See if you can find what you're looking for in the list below:
Ֆուտբոլի Ակադեմիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում Փյունիկը փետրվարի 10-ին պատրաստվում է մրցել Քինգ Դելուքսի հետ:Սա կլինի մեր թիմի երրորդ հանդիպումը հավաքի ընթացքում:
Հայտնի դարձան այն թիմերի անունները, որոնց հետ Փյունիկը կխաղա Կիպրոսի ուսումնամարզական հավաքի ժամանակ:
Փետրվարի 17-ին մրցակիցը կլինի Կիպրոսի ԱԵԶ թիմը, փետրվարի 23-ին փյունիկցիները կմրցեն սերբական Սլոբոդայի հետ, իսկ վերջին խաղում` փետրվարի 29-ին ուժերը կչափեն ռուսական ԲՄԱ Խաբարովսկ ակումբի հետ:
Հունվարի 29-ից Փյունիկը հանգրվանեց Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայում: Սուրեն Չախալյանը առաջին հավաքին հրավիրել է 28 ֆուտբոլիստների: Նրանք մինչև փետրվարի 10-ը կանցկացնեն Ակադեմիայում: Այս ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Առաջինը կկայանաց փետրվարի 3-ին: Մրցակիցը կլինի Բանանցը, իսկ փետրվարի 10-ին փյունիկցիները կխաղան նորաստեղծ Դելյուքս թիմի հետ: Առաջին հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
1. Արսեն Պետրոսյան
2. Ալբերտ Օհանյան
3. Գոռ Մանուկյան
4. Սամվել Հունանյան
Պաշտպաններ
5. Սարգիս Հովսեփյան
6. Տարոն … Continue reading »
Դավիթ Մանոյանը և Վարդան Բակալյանը Շիրակի հետ հանդիպմանը չմասնակցեցին:Դավիթ Մանոյանի պարագայում ֆուտբոլիստին հակացուցված է արհեստական խոտածածկի վրա հանդիպումներին մասնակցելը, իսկ Բակալյանը մի փոքր վնասվածք էր ստացել և մարզչական շտաբը որոշեց ռիսկի չդիմել և հանգստանալու հնաավորություն տալ:
Դավիթ Մանոյանը առաջին ստուգողական հանդիպումը բաց թողեց, քանի որ նրան հակացուցված է արհեստական խոտածածկի վրա 100 տոկոսանոց նվիրվածությամբ հանդես գալը: Մանոյանը մոտ օրերս ևս մեկ անգամ պետք է մեկնի Գերմանիա, որպեսզի նորից բուժզննում անցնի և բժիշկների հսկողության տակ մի քանի ծանրաբեռնված մարզումներ անցկացնի, որից հետո վերջնականապես կարող է սկսել լիարժեք մարզումները իր թիմի հետ:
Շաբաթ օրը` հունվարի 21-ին Փյունիկը կանցկացնի իր առաջին ստուգողական հանդիպումը նոր մրցաշրջանում: Համակարգված մարզումներից հետո Փյունիկը նախատեսում է մի քանի ստուգողական խաղեր անցկացնել հայկական թիմերի հետ: Առաջին նման խաղը նախատեսված է անցկացնել Փյունիկ-2 հետ: Հունվարի 28-ին Փյունիկը կհանդիպի Շիրակի հետ:
Հունվարի 18-ի Փյունիկի մարզմանը հետևելու ցանկություն էին հայտնել երկու լրատվամիջոցներ` Հանրային հեռուստատեսության Լրացուցիչ ժամանակը հաղորդումը և 12 հեռուստատեսության Սպորտ-12 հաղորդումը: Այս հաղորդումների մարզական լրագրողները զրուցեցին Փյունիկի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի, ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, ֆուտբոլիստներ Արթուր Եդիգարյանի և Դավիթ Մանոյանի հետ:
Անցած մրցաշրջանը չի կարելի հաջողված համարել Դավիթ Մանոյանի համար: Նրա վնասվածքը իրոք լուրջ էր և Մանոյանը երկարատև բուժման կուրս անցավ Գերմանիայում: Նոր Տարվա նախօրյակին Մանոյանը վերադարձել է Հայաստան և մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյին: Այնուամենայնիվ, նա դեռ վերջնականապես չի ապաքինվել վնասվածքից և բուժումը դեռ շարունակելու է:
Անցած մրցաշրջանի միջնամասում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ավարտեց իր ելույթները Իրանում և վերադարձավ Հայաստան` վարձավճարով հանդես գալով Բանանցում: Այժմ լրացել է նրա վարձավճարի պայմանագրային ժամկետը և նա մարզվում է հարազատ Փյունիկում: Ներկայումս բազմաթիվ խոսակցություններ կան, կապված Արթուր Եդիգարյանի արտասահմանյան ակումբ տեղափոխության հետ, սակայն ինչպես նշեց Փյունիկի Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, առայժմ ոչ մի … Continue reading »
Հարգելի ֆուտբոլասերներ. Փյունիկ ամումբի ղեկավարությունը, աշխատակազմը և ֆուտբոլիստները շնորհավորում են Ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Թող 2012 թվականին իրականանան բոլորիս երազանքները, Հայաստանն ապրի խաղաղ և երջանիկ: Սպորտային առումով լինի առողջ ապրելակերպի և հաղթանակների տարի, բոլորս ապրենք ուրախության պահեր, զգանք մեծ հաղթանակների բերկրանքն ու ուրախանանք մեր բոլորիս հաջողություններով: 2012-ին Փյունիկ ֆուտբոլային ակումբը … Continue reading »
Բոլորը հիշում են, թե ինչպիսի վերելք ապրեց ֆուտբոլիստ Էմանուել Մբոլան, երբ հանդես էր գալիս Փյունիկի կազմում, սակայն հետո աֆրիկյան ոճով նա հեռացավ Փյունիկից և գրեթե երկու տարի նա զրկված էր նորմալ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, քանի որ գործող պայմանագիր ուներ Փյունիկ ակումբի հետ:
Փյունիկի բազմաթիվ բողոքարկումներից հետո ՖԻՖա-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել ի օգուտ Փյունիկ … Continue reading »
Վերջին տասը տարիներին Փյունիկը հայկական ֆուտբոլի անվիճելի առաջատարն էր և այս ընթացքում նվաճել էր միայն ՀՀ առաջնության ոսկե մեդալները:
Այս մրցաշրջանում Հայաստանի բազմակի չեմպիոնը վայր դրեց իր լիազորությունները: Մրցաշրջան 2011-ում Փյունիկը բավարարվեց միայն արծաթե մեդալներով:
Մեր թիմը վերջին տուրում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը Միկայի հետ խաղում և դա բավարար եղավ երկրորդ տեղը գրավելու … Continue reading »
Նոյեմբերի 7-ին ՀՖՖ Շտաբ բնակարանում կայացավ Գավաթի խաղարկության վիճակահանությունը: Ըստ այդմ, Փյունիկի մրցակիցը 1/4 կիսաեզրափակիչում կլինի Միկան:
Առաջին հանդիպումը կկայանա Հանրապետական ստադիոնում` նոյեմբերի 20-ին, իսկ պատասխան խաղը մրցակցի հարկի տակ կկայանա նոյեմբերի 24-ին:
Փյունիկը իր պատմության ընթացքում 8-րդ անգամ հռչակվեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթակիր:
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի գործող չեմպիոնը 3 անպատասխան գնդակ անցկացրեց Բանացի դարպասը:
Գոլերի հեղինակներ դարձան Արամ Հովսեփյանը, Դավիթ Մինասյանը և Վարդան Բակալյանը:
Արթուր Յուսպաշյանի հեռահար հարվածը հաղթանակ պարգևեց փյունիկցիներին Հայաստանի առաջնության 20-րդ տուրի Արարատի հետ մրցավեճում: Յուրաքանչյուր խաղակեսում մեր թիմի ֆուտբոլիստները առնվազն երեքական անգամ պետք է գրավեին մրցակցի դարպասը, սակայն Հովհաննիսյան եղբայրները դեմ առ դեմ մնալով դարպասապահի դեմ չկարողացան գրավել դարպասը, իրենց շանսերը բաց թողեցին Մալաքյանը, Եդիգարյանն ու Ղուկաս Պողոսյանը: Գնդակը ոչ մի կերպ չէր ցանկանում հայտնվել … Continue reading »
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր են ստացել Անդորրայի և Չեխիայի ընտրանիների հետ ընտրական հանդիպումներին մասնակցելու համար: Մեր թիմից 7 ֆուտբոլիստներ կմասնակցեն առաջիկա հավաքին:
Հրապարակված ցուցակում ընդգրկված են` Կարեն Իսրայելյանը, Արսեն Պետրոսյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Գագիկ Պողոսյանը, Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Փյունիկի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Անդորրայի և Սլովակիայի հետ Եվրո-2012 թվականի ընտրական հանդիպումներից առաջ անցկացվող հավաքին:
Փյունիկից այս անգամ հավաքական են հրավիրվել չորս ֆուտբոլիստներ` Սարգիս Հովսեփյանը, Էդգար Մալաքյանը, Արտակ Եդիգարյանը և Արթուր Յուսպաշյանը:
Փյունիկի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ Փյունիկի ֆուտբոլիստներից մեկն առաջիկա օրերին կտեղափոխվի արտասահմանյան ակումբ:
Այս հարցը շարժել էր մեր լրատվամիջոցներից շատերի հետաքրքրությունը: Սակայն մինչ այժմ այս առումով նորություն չկա: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի 22-րդ տուրի շրջանակներում Փյունիկ-3-ը սեփական հարկի տակ ընդունել էր Միկա-2-ին :
Սուրեն Չածալյանի սաները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը և մի շարք վտանգավոր պահեր ունեցան, սակայն անել ավելին նրանց չհաջողվեց:
Հանդիպման 26-րդ րոպեին Միկա-2-ի լեգեոներ Մենդի Պիոնգը բացեց հաշիվը , որն էլ անփոփոխ մնաց մինչև ընդմիջումը:
Ընդմուջումից հետո նորից աչքի ընկան Միկա-2-ի ֆուտբոլիստները: … Continue reading »
Վարազդատ Ավետիսյանի գլխավորած Փյունիկ-2-ը երկու հանդիպում անընդմեջ վստահ է անցկացնում և հաղթում մրցակիցներին:
Վերջին խաղում փյունիկցիները 2-0 հաշվով առավելության հասան Շիրակ-2-ի նկատմամբ:
Երկրորդ խաղն անընդմեջ Հայաստանի չեմպիոն Փյունիկը ոչ ոքի` 1-1 հաշվով ավարտեց ՀՀ առաջնության 16-րդ տուրի հանդիպումը Կապանի Գանձասարի հետ:
Վարդան Մինասյանի սաները չնայած անտանելի շոգ եղանակին շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 4-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Էդգար Մանուչարյանը: Քիչ անց արդեն Հովհաննիսյանը շրջանցեց մրցակցի դարպասապահին, սակայն Կամոյի հարվածից հետո գնդակի ճանապարհը … Continue reading »
Փյունիկի միակ նորեկ Հովհաննես Միրանյանը մարզման ժամանակ հարված էր ստացել ոտնաթաթին և այդ պատճառով որոշակի ցավեր ուներ: Թիմի նորեկը հուլիսի 27-ի մարզմանը անհատական ծրագրով էր մարզվում, սակայն մոտ օրերս կմիանա ընդհանուր խմբին:
Քանի որ Վ.Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը պատրաստվում է Համահայկական խաղերի բացման արարողությանը, ուստի ՀՀ առաջնության 16-րդ տուրի Փյունիկ – Գանձասար հանդիպումը կկայանա Բանանց մարզադպրոցի խաղադաշտում` հուլիսի 30-ին ժամը` 19:00:
Միկա-2-ի հետ արտագնա խաղում Վարազդատ Ավետիսյանի սաները անհաջող մեկնարկեցին և հանդիպման միջնամասում պարտվում էին 0-2 հաշվով, սակայն կամային հատկությունների շնորհիվ երիտասարդ փյունիկցիները կարողացան բեկել հանդիպման ընթացքը և խաղն ավարտվեց 2-2 հաշվով:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում տվյալներ կապված Չեմպիոնների լիգայի որակավորման 2 փուլի Փյունիկ – Վիկտորիա խաղի հետ .
11.07.2011
ՖԱ ՎԻԿՏՈՐԻԱ
13:30 – Չեխական Վիկտորիա Պլզենը կժամանի Երևան
19:30 – Վիկտորիա Պլզեն ակումբի գլխավոր մարզիչ Պետր Վռբայի մամլո ասուլիսը “Հանրապետական” մարզադաշտի մամլո ասուլիսների սենյակում
20:00 – Վիկտոիա Պլզեն ակումբի նախախաղային պարապունքը, որը լրագրողների համար բաց կլինի 10 րոպե
ՖԱ ՓՅՈՒՆԻԿ
12:00 … Continue reading »
Փյունիկ-2 թիմը Իջևանում հաղթանակ տարավ Շիրակի երկրորդ թիմի նկատմամբ: Իջևանում կայացած հանդիպման ժամանակ առաջին կեսում գոլ չգրանցվեց, իսկ երկրորդ կեսում մեր թիմի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին: Գոլերի հեղինակ դարձան Հայկ Հունանյանն ու Խորեն Մանուչարյանը:
Վարազդատ Ավետիսյանի գլխավորած Փյունիկ-2-ը սեփական հարկի տակ պարտություն կրեց առաջին խմբի առաջատար Շենգավիթ թիմից: Հանդիպման հիմնական իրադարձությունները զարգացած երկրորդ կեսի վերջնամասում: Նախ հյուրերը բացեցին հաշիվը 77-րդ րոպեին, իսկ մեր տղաները Գոռ Մալաքյանի ջանքերով հավասարեցրին հաշիվը խաղավարտից 3 րոպե աջաջ, բայց ցավոք մեկ ակնթարթ զգոնության թուլացումը ճակատագրական եղավ: Հանդիպման 90-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց … Continue reading »
Փյունիկ-3-ը բոլոր առումներով զիջեց Բանանց-2-ին: Գրանցվեց 0-5 հաշիվը: Բանանցի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներից Դուբալան իր հետևից տարավ մնացած երիտասարդներին: Դուբալան հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Նշենք նաև, որ այս խաղում Փյունիկ-3-ի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը բացակայում էր, քանի որ նա Հայաստանի մինչև 17 տարեկանների հետ Բուլղարիայում մասնակցում է միջազգային մրցաշարի:
Չեմպիոնների լիգայի Որակավորման երկրորդ փուլում վիճակահանության արդյունքում Փյունիկը կհանդիպի չեխական Վիկտորիա Պլզեն թիմի հետ: Այս ակումբը 2011-ին նշում է իր հիմնադրման 100 ամյակը, սակայն մեկ դարյա պատմության ընթացքում միայն անցած մրցաշրջանում է հռչակվել Չեխիայի չեմպիոն:
Սուրեն Չախալյանի գլխավորած Փյունիկ-3-ը լիովին համալրված է պատանի ֆուտբոլիստներով: Տարիքայի առումով այս թիմը ամենաերիտասարդն է առաջին խմբում ընդգրկված բոլոր թիմերի մեջ, սակայն Փյունիկ-3-ի ֆուտբոլիստները պայքարել գիտեն: Առաջնության հերթական տուրում Փյունիկ-3-ը սեփական հարկի տակ կարող էր խուսափել պարտությունից, եթե տղաները մի փոքր փորձառու լինեին, սակայն չստացեվց: Գրանցվեց 2-3 հաշիվը: