Աշոտ Բարսեղյան. Գրեթե անթերի խաղացինք

  • in

«Գանձասար-Կապան»-«Փյունիկ» հանդիպումից հետո իր կարծիքը հայտնեց «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը:

«Ուզում եմ շնորհավորել «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներին լավ խաղի համար, ղեկավարությանը և երկրպագուներին: Թիմի տրամարդվածությունը բարձր էր, մինչև վերջ տղաները կարողացան կատարել հրահանգները, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում, գրեթե անթերի խաղացին: «Փյունիկին» նույնպես շնորհակալություն եմ հայտնում լավ, կոռեկտ խաղի համար: Մենք գիտեինք ում դեմ ենք խաղում:
Ես տեսնելով, որ նրանք խորքից են խաղում, չցանկացա միջամտել, քանի որ շատ կարգապահ էին խաղում:

Արթուր Յուսպաշյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար: Նրա դիրքում մենք միշտ խնդիր ենք ունեցել: Փառք Աստծո, որ գտանք նրան: Նա անում է այն ինչ պետք է:

«Գանձասար-Կապանի» համար խաղերը Կապանում անցկացնելը շատ մեծ առավելություն է: Ես շատ կցանկանայի, որ այնտեղ ընդունեինք մրցակից թիմերին, սակայն ֆեդերացիան որոշեց, որ այդ դաշտը մրցակցության համար պատրաստ չէ»:

 

Լուսանկարը՝ newsroyal.com կայքից

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni