Աշոտ Բարսեղյան. Տղաները պատվով կատարեցին իրենց տրված առաջադրանքը

  • in

«Փյունիկ» — «Գանձասար-Կապան» հանդիպումից հետո մամլո ասուլիսին ներկայացավ   «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը.

«Լավ խաղ էր, բոլորս գիտենք, որ «Փյունիկը» լուրջ թիմ է: Իհարկե տղաների առաջ խնդիր էինք դրել, շատ կարևոր խաղ էր մեր համար, հետագայի համար նույնպես: Ուզում եմ շնորհավորել տղաներին, որ պատվով կատարեցին իրենց տրված առաջադրանքը: Շնորհակալություն մրցավարությանը:

Սարգիս Շահինյանը շատ որակով ֆուտբոլիստ է: Նրա հետ անհատական մոտեցում է պետք: Ֆունկցիոնալ առումով աշխատանք ունենք: Նա մի քանի ամիս է, ինչ մեր մոտ է և ես նրա մեջ հեռանկարային ֆուտբոլիստ եմ տեսնում:

Ժամանակից շուտ հավատացինք հաղթանակին և գոլ ընդունեցինք վերջին րոպեին: Պետք է խաղալ մինչև սուլիչը»:

 

                                                                                                                                                                               Լուսանկարը՝ www.armtimes.com կայքից

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni