Աբրահամ Խաշմանյան. Այսօր ես ճանաչեցի իմ թիմին

  • in

«Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղից հետո մամլո ասուլիսին ներկայացավ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

«Թիմը լավ խաղաց, արժանի հաղթանակ տարանք, աստիճանաբար ավելի կավելացնենք, այսօր ես ճանաչեցի իմ թիմին: Արթուր Եդիգարյանի խաղը լավ եմ գնահատում, ես նրան միշտ վստահել եմ և վստահում եմ: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է վստահություն զգալը: Նա այսօր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:

Եթե նկատեցիք մենք մեկ հենակետայինով էինք սկսել: Խորեն Վերանյանն էր: Նա շատ կարգապահ է: Նրան նույնպես հարյուրտոկոսանոց վստահում եմ:

Ով մարզումներին իրեն լավ է դրսևորեւմ, տեղ է գտնում 11-ի մեջ

«Փյունիկը» միշտ ակտիվ է խաղի սկզբում, եթե կոտրվում է այդ ակտիվությունը, աստիճանաբար դու առավելություն ես ստանում»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni