Արտակ Օսեյան. Ուրախացնում է գոլային պահերի իրացումը

  • in

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումից հետո լրագրողների հետ իր կարծիքը կիսեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը.

«Հաղթանակն ու հաշիվը լիովին գոհացրեց իսկ խաղի որակի առումով դեռ շատ անելիքներ ունենք: Ուրախացնում է գոլային պահերի իրացումը:

Մանուկյան Գոռը սիստեմատիկ սխալներ էր գործում, նա պետք է հասկանա, որ եթե սխալվում է պետք է պատժվի, այդ պատճառով մյուս դարպասապահին հնարավորություն տվեցինք: Գևորգ Հարությունյանը շատ  որակյալ ֆուտբոլիստ  է, բժիշկները թույլ են տվել մասնակցի մարզումներին և խաղերին: Վահագ Հայրապետյանին և Արամ Շախնազարյանին ստիպված փոխարինեցինք, երկուսն էլ վնասվածք ստացանք:

Առաջին խաղակեսում պրեսինգով էինք խաղում, պրեսինգի ժամանակ ռիսկային գոտիներ լինում են, բացի այդ մեր շարժումը այնքան էլ լավ չէր պաշտպանությունում, այդ պատճառով առաջին խաղակեսում հակառակորդին ազատ տարածություն տվեցինք, իսկ երկրորդում թիմը հետ քաշեցինք և ավելի կոմպակտ խաղով փակեցինք ազատ տարածությունները»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni