Արտակ Օսեյան. Որակական առումով բավական լավ էր

  • in

«Բանանց»-«Փյունիկ» հանդիպման հետխաղյա մամլո ասուլիսին ներկայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը.

«Սկզբունքային խաղ էր մեր համար, այդ 3 միավորը շատ կարևոր էր, այդ պատճառով ֆուտբոլիստները մեծ նվիրվածությամբ ու մեծ ցանկությամբ խաղացին, որակական առումով էլ բավական լավ էր, քան նախորդ խաղում: Մենք գիտեինք, որ «Բանանցը» սիրում է կարճ միջին փոխանցումներով խաղալ, մենք էլ բարձր պրեսինգի դիմեցինք, փորձում էինք ճնշել, գնդակը խլելուց հետո էլ արագ ազատ տարածություններ ներխուժել: Կարծում եմ ստացվեց:

Արամ Շախնազարյանը վնասվածքի պատճառով էր բացակայում խաղից:

Մեծ թվով ֆուտբոլիստներ կմեկնեն երիտասարդական հավաքականների ճամբար, ովքեր կմնան այդ ընթացքոմ կաշխատենք նրանց հետ:

Եթե Արթուր Քարտաշյանը հրավիրվել է հավաքական, ուրեմն արժանի է:

Գևորգ Հարությունյանը շատ լավ տպավորություն է թողնում: Խաղից խաղ նա ավելացնում է և ես վստահ եմ, որ աստիճանաբար ավելի լավ է հանդես գալու»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni