Արտակ Օսեյան. Քանի դեռ տեսականորեն շանսեր ունենք, կպայքարենք

  • in

«Փյունիկ» — «Գանձասար-Կապան» հանդիպումից հետո մամլո ասուլիսին ներկայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը.

«Բավականին ցավալի պարտություն կրեցինք, հակառակորդն ավելի էֆեկտիվ էր հարձակման գծում: Առաջին գոլը ստանդարտ իրավիճակ էր, մեր մոտ էր գնդակը, պաշտպանները եկել էին հակառակորդի տուգանային, քանի որ գլխով լավ են խաղում, սակայն գնդակը կորցրինք և հակագրոհի արդյունքում գոլ ընդունեցինք, երկրորդն էլ  11 մետրանոցով: Չեմ կարող ասել, որ անհատական սխալներից էին:
Գևորգը վերջին 3 խաղում իր մակարդակի վրա չէ: Նա պրոֆեսիոնալ է, մարզումներին մաքսիմալ մարզվում է, բայց ինչ որ բան չի հերիքում: Անկեղծ ասած թիմի մոտ էլ լիարժեք չի ստացվում:

Քանի դեռ տեսականորեն շանսեր ունենք, կպայքարենք և ամեն խաղին դուրս կգանք հաղթելու համար»:

 

 

               Լուսանկարը՝  www.vivaronews.am կայքից 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni