Արտակ Օսեյան. Կադրային լուրջ խնդիրներ ունեինք

  • in

«Փյունիկ»-«Բանանց» հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հանդիպման մասին ասաց հետևյալը.

«Կարծում եմ լավ խաղ ստացվեց, երկկողմանի որակյալ, գոլային պահերով հարուստ: Իհարկե ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել: Մենք կադրային լուրջ խնդիրներ ունեինք, Արթուր Քարտաշյանը որակազրկված էր, իսկ Վարդան Պողոսյանը, Նարեկ Ասլանյանը, Ռազմիկ Հակոբյանը, Պետրոս Ավետիսյանը վնասվածք ունեին: Մրցաշրջանի սկզբից գրեթե առանց փոփոխության խաղացել էին: Բնական է ծանրաբեռնվածությունը օրգանիզմի վրա թողեց իր ազդեցությունը»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni