Արտակ Օսեյան. Այս տարվա ամենաչստացված խաղը ստացվեց

  • in

Գավաթային «Փյունիկ»- «Շիրակ» հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման մասին իր կարծիքը կիսեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը.

«Այս տարվա ամենաչստացված խաղը ստացվեց: Ամենակարևոր խաղն էր, բայց ամենաանհաջողը: Իմ կարծիքով պատճառը ավելի շատ հեգաբանության մեջ էր, ճիշտ է, հիմա էմոցիոնալ այնպիսի վիճակում չեմ, որ ավելի ճիշտ վերլուծեմ ամեն ինչ, ես ավելի շատ հոգեբանության հետ եմ կապում, երևի դեռ այդքան չենք հասունացել, որ այսպիսի խաղերին ավելի սառնասիրտ լինենք:

Խաղի լարվածությունը իհարկե բավականին մեծ էր, պաշտպանը սայթաքեց, ընկավ, բոլորի հետ էլ կարող էր պատահել, գնահատական տալը մի քիչ դժվար է այժմ: Եթե մենք այդ գոլերը ընդունեինք խաղավերջում, կհամարեի, որ հոգնած են, բայց թիմը 35 րոպեում 3 գոլ է ընդունում, չեմ կարող հոգնածության մասին խոսել: Ընդմիջմանը թիմին ասացի, որ կամ դուրս ենք գալիս հանձնված, կամ էլ պայքարում ենք մեր անվան համար»:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni