Արթուր Ոսկանյան. Շտապողականությունն է շատ

  • in

«Բանանց»-«Փյունիկ» հանդիպման հետխաղյա մամլո ասուլիսին ներկայացավ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը.

«Եթե մեկ մետրից գոլ չենք խբում, ինչ հաղթանակի մասին է խոսքը: Ունեցանք պահեր, բայց չօգտագործեցինք: Մեր մոտ երիտասարդ ֆուտբոլիստներ են և աշխատում ենք բոլորին խաղային պրակտիկա տալ և քանի որ առաջնությունը մեր համար արդեն վերջացած է, մենք բոլոր ֆուտբոլիստներին փորձարկում ենք:  նախորդ խաղին վնասվածք էին ստացել: Հակոբը պատրաստ չէր այսօրվա հանդիպմանը: Դրոբարովն ու Հակոբ Համբարձումյանը նախորդ խաղին վնասվածք ստացան:  Դրոբարովին չէինք նախատեսել խաղացնել, բայց ստիպված արեցինք դա: Նարեկ Պետրոսյանը մասնակցել է վերջին երկու խաղերին, ձախից կարող էինք օգտագործել նաև Ժիրայր Մարգարյանին, բայց նա չխաղաց պարտադիր փոփոխությունների պատճառով:  Վալտեր Պողոսյանը դեռ պատրաստ չէ և նոր է վերսկսել մարզումները:

Կարծում եմ՝ տղաների մոտ շտապողականությունն է շատ: Ցանկանում են շուտ հաղթել, և դա խանգարում է: Իմ կողմից կարող եմ ասել, որ թիմում լավ մթնոլորտ է, պարզապես, չգիտես ինչու, այդ հաղթանակն անընդհատ ուշանում է: Ամեն խաղից առաջ տրամադրվածությունն այնպիսին է, որ անպայման պետք է մտնենք և հաղթենք: Շտապողականությունն էլ անփորձությունից է գալիս: Մեզ համար շատ լավ է, որ այժմ հավաքականների խաղերի հետ կապված դադար է լինելու: Արամ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանը, Հակոբ Համբարձումյանը, Վալտեր Պողոսյանը և Արամ Լոռեցյանն ապաքինվում են վնասվածքներից և արդեն հաջորդ խաղին միանալու են մեզ: Բոլորն էլ փորձառու, թիմին պետքական ֆուտբոլիստներ են, և նրանք բոլորով կմիանան մեզ»:

 

Լուսանկարը՝  vivaronews.am կայքից   

 

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni