Արամ Ոսկանյան. Պետք է ավելի վարպետորեն փոխանցումներ կատարել

  • in

«Փյունիկ»-«Բանանց» հանդիպումից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հանդիպման մասին ասաց հետևյալը.

«Հետաքրքիր խաղ ստացվեց, չնայած, որ գոլեր չգրանցվեցին: Ունեցանք լավ պահ, պետք է օգտագործեինք: Մեծ թվով փոփոխություններ էինք կատարել, ուզում ենք տեսնել մեր ֆուտբոլիստների ունեցած պոտենցիալը: Մյուս խաղին էլի փոփոխություններ կլինեն, կտեսնենք նոր մարդկանց:
Արդեն 4-րդ խաղն է ինչ գոլ չենք խբում, կաղում է մատակարարումը, չնայած որ Հայկը, Վահագնը, Լեոն ունեցան լավ պահեր, բայց ամենառեալը Հայկի պահն էր, վարպետության պակասը զգացնել տվեց, երևաց, որ երկար ժամանակ չի խաղացել, համենայն դեպս մեկ, երկու տարի առաջ նա այդ դիրքից չէր վրիպում: Ամեն դեպքում լավ աշխատանք կատարեց, իսկ գոլ չխբելու հիմնական պատճառը այն է, որ քիչ ենք գնդակ մատակարարում, սուր պասերը կաղում են, պետք է ավելի վարպետորեն փոխանցումներ կատարել»:

 

Լուսանկարը՝  fcbanants.am կայքից

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni