Արամ Ոսկանյան. Տիպիկ գավաթային խաղ էր

  • in

«Բանանց»-«Փյունիկ» հանդիպումից հետո լրագրողների հետ իր կարծիքը կիսեց «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.

«Նախ շնորհավորում եմ «Փյունիկին» եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Տիպիկ գավաթային խաղ էր, վերջում արդեն զգացվում էր մեծ ռիսկային խաղ էինք խաղում, մնացինք 10 հոգով: Տպավորություն էր, որ 10 հոգով ավելի աշխույժ էին խաղում տղաները, քան 11 հոգով: Դժհոգ ենք, որ Եվրոպա դուրս չեկանք, բայց կյանքում լինում են պահեր երբ մի քայլ հետ ես անում, որ հետո 3 քայլ առաջ գնաս:

Արամ Բարեղամյանը դեռ երկու շաբաթ չի մասնակցի խաղերին:
Մեր ամենամեծ խնդիրը գնդակ խլելու որակն է: ՄԵնք որակով չենք կարողանում գնդակ խլել:
Հակոբ Հակոբյանի վնասվածքը արդեն երրորդ անգամն էր կրկնվել: Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինենք: Նա հեռանկարային ֆուտբոլիստ է, ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում»:

 

    Լուսանկարը՝  fcbanants.am կայքից

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni