Ալեքսեյ Յերյոմենկոյի մամուլի ասուլիսը «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղից հետո

004

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի «Ալաշկերտ» —  «Փյունիկ» (5:1) հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն պատասխանել է լրագրողների հարցերին։

— Շնորհավորում եմ «Ալաշկերտին»  հաղթանակի կապակցությամբ։  Ոչ ոք չի ցանկանում պարտվել: Պետք է վերլուծենք այս խաղը: Խաղն ավելի լավ սկսեցինք, կարող էինք երկու գոլի հեղինակ դառնալ, սակայն չստացվեց:

Հոգեբանորեն դեռ պատրաստ չէինք այս խաղին: Երիտասարդ թիմը խաղում էր բավականին փորձառու թիմի հետ: Ամեն դեպքում, այդ առումով աշխատանքներ կտարվեն:

Բրազիլացի Վիլիան Արաուխոն Դոս Սանտոս պետք է դեռ մարզավիճակ հավաքի։ Զգացվում է, որ նա լավ որակներ ունի, գլխով լավ է խաղում։

Կառլեն Մկրտչյանն ու Պետրոս Ավետիսյանը շուտով կվերադառնան մարզադաշտ։ Կառլենը սեպտեմբերի առաջին կեսին, իսկ Պետրոսը՝ երկորդ,- ասել է Յերյոմենկոն:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni