header-pic2 [2]

Նվաճումներ

g1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

«Փյունիկը» պատվով կրում է Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի անունը: Թիմը Հայաստանի անկախության հռչակումից հետո մինչ օրս արդեն 14 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը: «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության ոսկե մեդալները նվաճել է հետևյալ տարեթվերին.

1992, 1995-96, 1996-97, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2015

Հատկանշական է, որ երկու անգամ էլ «Փյունիկը» հռչակվել է առաջնության փոխչեմպիոն: Արծաթե մեդալների թիմն արժանացել է 1994 և 2001 թվականներին:

 

 

g2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի նախորդ 24 խաղարկություններում «Փյունիկն» արժանացել է այս մրցանակին ութ անգամ: «Փյունիկը» մրցանակը նվաճել է երեք տարի անընդմեջ, ինչը հայկական ֆուտբոլային պատմության մեջ ռեկորդային է: Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումներին մասնակցած 12 թիմերից առավել հաճախ՝ 11 անգամ վճռորոշ խաղին մասնակցել է հենց «Փյունիկը»:

«Փյունիկը» Հայաստանի գավաթակիր է դարձել հետևյալ տարեթվերին.

1996, 2002, 2004, 2009, 2010, 2013, 2014, 2015

Երեք անգամ էլ թիմը նվաճել է գավաթի արծաթե մեդալները՝ 1992, 1997 և 2006 թվականներին:

 

 

g3

ՍՈՒՊԵՐ ԳԱՎԱԹ

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին «Փյունիկն» արժանացել է 9 անգամ: Այս ցուցանիշը ռեկորդային է հայկական ֆուտբոլում: Սուպերգավաթի 18 խաղարկություններում պատվավոր մրցանակը վիճարկել են 7 թիմեր: Առավել հաճախ` 15 անգամ մրցանակը վիճարկել է «Փյունիկը»: Սուպերգավաթի մրցաշարերի անդրանիկ գոլի հեղինակը նախկին փյունիկցի Հայկ Մարգարյանն է, ով 1996թ. հունիսի 9-ին 23-րդ րոպեին գրավել է «Շիրակի» դարպասը:

«Փյունիկը» պատվավոր մրցանակին արժանացել է հետևյալ տարեթվերին.

1997, 2001, 2003, 2004, 2006, 2007, 2011, 2012, 2015

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni