header-pic2 [2]

Խորհրդանշան (Լոգո)

FC Pyunik logo«Փյունիկ» ակումբի ներկայիս տարբերանշանը մշակվել և հաստատվել է 2014 թվականից: Տարբերանշանի և բրենդի վրա աշխատել է beap media թիմը:

Ի՞նչ է խորհրդանշում լոգոն

Տարբերանշանում պատկերված Արծիվը (փյունիկը) խիստ հայկական է, այն Արշակունյաց դինաստիայի զինանշանն է, որը վերամշակվել է beap media-ի կողմից այս տարբերանշանում։

Վահանը ոլորտում ընդունված ուրվագծերից է. Հայաստանի գերբի և Երևանի գործող տարբերանշանի միաձուլման արդյունքում ստացված նշանի վերամշակված տարբերակն է։

Վահանի վրայի փետուրը պատկերում է Փյունիկի լեգենդը:

Փետուրի առաջին շերտը փյունիկի փետուրն է, մեջտեղի՝ երկրորդ շերտը լեգենդի բուրավետ բույսն է, այստեղ օգտագործված որպես հայկական ցորենի հասկի մի մասնիկ, 3րդ՝ վերին մասը, բոցն է և միաժամանակ երիտասարդ փյունիկի փետուրը։ Ընտրված դեղնաոսկեգույնը նմանեցրած է լեգենդում երևակայած կարմրաբոցավուն գույնին։

Գնդակը խորհրդաշնում է ֆուտբոլը, իսկ վերջինիս գլխավերևում պատկերված աստղը՝ տասը չեմպիոնությունները:

 

Ակումբի նախկին տարբերանշանները.

FC Pyunik Old LogoFirst logo

 

 

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni