Փոփոխություն Փյունիկի մարզչական շտաբում

Կարճ դադարից հետո Փյունիկը երեկ վերսկսել է մարզումներն ակումբի մարզադպրոցում՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջիկա մրցավեճերին:

Փոխվել է թիմի մարզչական շտաբը. թիմի ղեկը ստանձնել է Արմեն Գյուլբուդաղյանցը, ում օգնում են մարզիչներ Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Արամ Գյուլբուդաղյանը և դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը:

Հունիսի 22-ին Փյունիկն ընկերական հանդիպում կանցկացնի Շիրակի հետ, իսկ հունիսի 24-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ֆուտբոլի ակադեմիայում:

Թիմի կազմում սպասվում են համալրումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնեք առաջիկայում:

gorv

vivacell

adb

yerevan_city

noy

bjni